Ի՞նչ են լսում Prada-ում, Gucci-ում ու Channel-ում

Իսկ գիտեի՞ք, որ հայտնի բրենդերն իրենց փլեյլիսթներն ունեն, որոնք պարբերաբար թարմացվում են։ Ի դեպ, փլեյլիսթների թարմացումով հատուկ մասնագետներ են զբաղվում։

Երաժշտությունն ու նորաձեւությունն անբաժանելի են։

Այս անգամ ներկայացնում ենք 3 աշխարհահռչակ բռերնդերի փլեյլիսթները։

Chanel-ի փլեյլիսթները կազմում կամ թարմացնում են ապրանքանիշի դեսպանները և ընկերները։

Այսպիսով, բելգիացի երգչուհի Angele -ն ապրանքանիշի ծովափնյա հավաքածուի մեկնարկի համար պատրաստել է արևոտ երգացանկ, որը մեզ հեռավոր ու արևոտ լողափեր է տեղափոխում։ 

Prada-ն պարբերաբար կիսվում է իր շոուների երաժշտությամբ. վերջին երեք սեզոնների համար շոուի սաունդթրեքերը գրել է Ռիչի Հոութինը, որը հայտնի է Plastikman կեղծանունով և ում կանադացի մինիմալ տեխնոյի հանճար են անվանում։

Բացի այդ Prada-ն հաճախ ներկայացնում է իր մասնավոր երեկույթների ընթացքում հնչող երգերի սաունդթրեքերը։ Երգացանկերի թվում կգտնեք նաև այն, որ կազմվել էր Prada Mode մոսկովյան ցուցահանդեսի համար:

Երբ Gucci-ն նշեց ապրանքանիշի 100-ամյակը՝ ապրանքանիշը հավաքեց տարբեր երաժշտական ​​ժանրերի 100 թրեք, որտեղ հիշատակվում է Gucci-ն։ 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version