Իսկ գիտեի՞ք, որ հայտնի բրենդերն իրենց փլեյլիսթներն ունեն, որոնք պարբերաբար թարմացվում են։ Ի դեպ, փլեյլիսթների թարմացումով հատուկ մասնագետներ են զբաղվում։
Երաժշտությունն ու նորաձեւությունն անբաժանելի են։
Այս անգամ ներկայացնում ենք 3 աշխարհահռչակ բռերնդերի փլեյլիսթները։
Chanel-ի փլեյլիսթները կազմում կամ թարմացնում են ապրանքանիշի դեսպանները և ընկերները։
Այսպիսով, բելգիացի երգչուհի Angele -ն ապրանքանիշի ծովափնյա հավաքածուի մեկնարկի համար պատրաստել է արևոտ երգացանկ, որը մեզ հեռավոր ու արևոտ լողափեր է տեղափոխում։
Prada-ն պարբերաբար կիսվում է իր շոուների երաժշտությամբ. վերջին երեք սեզոնների համար շոուի սաունդթրեքերը գրել է Ռիչի Հոութինը, որը հայտնի է Plastikman կեղծանունով և ում կանադացի մինիմալ տեխնոյի հանճար են անվանում։
Բացի այդ Prada-ն հաճախ ներկայացնում է իր մասնավոր երեկույթների ընթացքում հնչող երգերի սաունդթրեքերը։ Երգացանկերի թվում կգտնեք նաև այն, որ կազմվել էր Prada Mode մոսկովյան ցուցահանդեսի համար:
Երբ Gucci-ն նշեց ապրանքանիշի 100-ամյակը՝ ապրանքանիշը հավաքեց տարբեր երաժշտական ժանրերի 100 թրեք, որտեղ հիշատակվում է Gucci-ն։