Ինչպե՞ս է անցնելու Բրուքլին Բեքհեմի և Նիկոլա Պելցի տարվա հարսանիքը

Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների որդին՝ 22-ամյա Բրուքլինը պատրաստվում է ամուսնանալ միլիարդների ժառանգորդ, գեղեցկուհի շիկահեր Նիկոլա Պելցի հետ։

Զույգն աստիճանաբար բացահայտում է ապագա արարողության մանրամասները, որը, նախնական տվյալներով, կայանալու է ապրիլին: Այն, ի դեպ, արդեն ստացել է «2022 թվականի գլխավոր աստղային հարսանիք» անվանումը։ 

Վերջերս սկսնակ խոհարար Բրուքլինը կիսվել է հարսանեկան տորթերի համտեսման լուսանկարներով։

Երաժշտական ​​ծրագրի և հյուրերի ցանկի վերաբերյալ հայտնի է դարձել, որ ռեփեր Սնուփ Դոգը հարսանեկան հատուկ հրավեր կստանա։ Ասում են, որ հենց նա է լինելու  աստղային դիջեյը:

Եվս մեկ մեծ երաժշտական սենսացիա. հաղորդվում է, որ Spice Girls կուլտային խմբի վերամիավորումն առաջին անգամ տեղի կունենա հենց երիտասարդների հարսանիքի շրջանակներում։

Բրուքլինի մոր՝ Վիկտորիայի բոլոր նախկին գործընկերուհիներն արդեն ստացել են անձնական հրավերներ և անհամբեր սպասում են ապրիլին։

Հարսանիքի վայրը Նիկոլայի ընտանիքի հանգստյան տունն է Փալմ Բիչում:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version