Անջելինա Ջոլիին The Weeknd-ի հետ առաջին անգամ միասին նկատեցին 2021-ի հուլիսին։ Այդ ժամանակվանից երկրպագուները խոշորացույցի տակ են պահում զույգին՝ նշաններ փնտրելով երաժշտի կատարումներում։
Ամենահետաքրքիրն այն է, որ շատերին հաջողվել է գտնել բազմաթիվ ակնարկներ: Եթե հիշում եք, արտիստի նոր ալբոմում՝ Dawn FM-ում, կան համապատասխան հուշումներ, օրինակ՝ «Իմ նոր ընկերուհին կինոաստղ է»։
Ամերիկյան ELLE-ի հաղորդմամբ երկրպագուների ենթադրությունները հեռու չեն իրականությունից, քանի որ The Weeknd-ն իսկապես դերասանուհուն համարում է իր կյանքի «գլխավոր մուսան»։
Ամսագրի ինսայդերը նշել է, որ իրականում դերասանուհին ու երաժիշտը «ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան մարդիկ կարող են մտածել»: Բայց նրանց կապը, ենթադրաբար, ռոմանտիկ չէ, այլ պարզապես ոգեշնչող՝ օրինակ ինչպես մուսա և նկարիչ։
«Անջելինան և The Weeknd-ը մի քանի ժամադրություններ են ունեցել, բայց նրանց միջև ռոմանտիկ հարաբերություններ չեն եղել, համենայն դեպս այդպես են նրանք ասում իրենց ընկերներին», – ասել է ամսագրի գաղտնի աղբյուրը: