Artik & Asti-ի նոր երգչուհին ռուսական «Ձայնը» հեռուստաշոուի մասնակցուհին է։
Ռուսական «Ձայնը» երաժշտական հեռուստաշոուի երրորդ եթերաշրջանի մասնակցուհի Սևիլ Վելիեւան դարձել է Artik & Asti խմբի նոր մեներգչուհին։ Այս մասին երաժիշտները հայտնել են Instagram-ի իրենց էջում։
Հայտնի է, որ դուետն արդեն թողարկել է առաջին համատեղ թրեքը։
«Ես ոչինչ չեմ այրում, անցյալում չեմ թողնում. ես սովոր եմ ստեղծագործել, դրա համար էլ ուզում եմ շարունակել: Ինչպես կզարգանա պատմությունը, միայն Աստված գիտի, բայց ես կշարունակեմ անել այն, ինչով զբաղվում եմ ողջ հասուն կյանքիս ընթացքում՝ երաժշտությամբ», գրել է Artik & Asti-ի հիմնադիր Արտյոմ Ումրիխինը։
Այն, որ դուետի երգչուհին՝ Աննա Ձյուբան լքել է խումբը, հայտնի դարձավ անցյալ տարվա նոյեմբերին։