ԱՄՆ-ում ցանկանում են «Հարի Փոթերի» հիման վրա վեբ-սերիալ նկարահանել տրանսգենդեր և ոչ-բինար դերասանների մասնակցությամբ։
ԱՄՆ-ում նախատեսում են նկարահանել «Հարի Փոթերի» նոր տարբերակը, որտեղ նախատեսվում է ներգրավել տրանսգենդեր և ոչ-բինար դերասանների։ Բացի այդ դերասանների կազմում կգերակշռեն ոչ սպիտակ ռասայի ներկայացուցիչներ։
Ի դեպ, հատկանշական է, որ սա ֆիլմի պաշտոնական ռիմեյքը չէ, այլ պարզապես վեբ-սերիալ, որը մշակել է TikTok վիդեո պրոդյուսեր Մեգան Մաքելին։
Բացի այդ՝ նոր նախագծի գլխավոր հերոսները պետք է լինեն ոչ թե Հարրին ու նրա ընկերները՝ Հերմիոնան ու Ռոնը, այլ ավագ սերնդի ներկայացուցիչները՝ մասնավորապես Հարիի հայրը՝ Ջեյլմս Փոթթերը։
Իրականում նախագծի ճակատագիրը դեռ պարզ չէ։ Ամերիկացի պրոդյուսերները գրեթե անկասկած կբախվեն Ռոուլինգի հետ դատարանում, վերջինս կերպարներն օգտագործելու թույլտվություն չի տվել։