Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը լուսանկարվել է Ռիհաննայի հետ` վերջինիս ներքնազգեստի Savage x Fenty ապրանքանիշի նոր արշավում։ Այն նվիրված է Սուրբ Վալենտինի օրվան։
Ռիհաննան նոր արշավն անվանել է «Love on the edge»:
Լուրդեսը սկսել է համագործակցել երգչուհու ապրանքանիշի հետ դեռևս անցյալ տարի՝ մասնակցելով ապրանքանիշի շոուին։ Այս տարի Ռիհաննան արդեն հայտարարել է բրենդի առաջին մանրածախ խանութի բացման մասին։ Այն կլինի Լաս Վեգասում: