Տևական ժամանակ է, որ հայտնի մեյք-ափ արտիստ Գոհար Ավետիսյանի Ինստագրամի անձնական էջում հետևորդները չեն տեսնում ամուսնուն՝ Սերգեյին։ Գոհարը խոստովանել է, ամենահաճախ տրվող հարցն այս օրերին հետևյալն է՝ «Ու՞ր է Սերգեյը»։
Վերջապես Գոհարն անդրադարձել է այդ հարցին ու պատասխանել առանձին փոսթով։
Գրառումից պարզ է դառնում, որ զույգը բաժանվել է։ Ստորև ներկայացնում ենք գրառման հայերեն թարգմանությունը։
«Ես այլևս չէի կարող այսպես։ Մինչև վերջ հավատում էի, որ մեր միությունը մինչ խոր ծերություն կտևի, և որքան լավ է, երբ մարդիկ բնավորություններով միմյանց հակադրությունն են։
Բայց, ինչպես կյանքը ցույց տվեց՝ առանց աջակցության, սիրո, հոգատարության և ջերմության, նույնիսկ ամենապայծառ արևը կմարի։
Դեկտեմբերն ինձ համար ամենաճակատագրական ամիսն էր, քանի որ վիրահատությունից հետո՝ հենց առաջին օրվանից բարդություններ ունեցա, իսկ որոշ չկայացած բժիշկներ գրում, զանգահարում և ասում էին, որ արյան սեպսիս ունեմ, իսկ դա 99% մահացու է…
Ի՞նչ էր ինձ հետ կատարվում այդ ժամանակ։ Ամփոփեցի կյանքիս արդյունքները և ինքս ինձ ասացի, որ իմ կյանքը հիանալի էր, բայց այդքան արա՞գ … Ես չեմ տեսնի, թե ինչպես է Գասպարը գնալու առաջին դասարան, ինչպես նա սիրահարվելու ու ամուսնանալու: Ու հենց դա ինձ ուժ տվեց, որ չհանձնվեմ։
Բավականին բաց մարդ եմ, և դուք տեսնում եք իմ կյանքը գրեթե 24/7՝ story-ներում։ Ու ինձ համար ամենադժվար ժամանակաշրջանում, ես հոգեպես և ֆիզիկապես մենակ էի…. Սա վերջին կետն էր… Մինչ այդ շատ էին…
Ինձ համար ընտանիքը վեր է ամեն ինչից, սա ահռելի կորուստ է և կոտրված հույսեր ու թևեր… Անչափ շնորհակալ եմ Սերգեյին իմ կյանքի հիմնական իմաստի՝ Գասպարչիկի համար։ Սա անբաժանելի կապ է մինչև վերջ։
Բայց այսուհետ մենակ եմ շարժվում առաջ, նոր չէ, որ պետք է սովորեմ»։
Հիշեցնենք, զույգը որդի ունի։
Քորթնի Քարդաշյանը սիրելիից բաժանվելուց հետո հենց այս փլեյլիսթն է հավաքել ու բոլոր կոտրված սրտերին խորհուրդ է տալիս լսել այն։