Վաճառքի է հանվել Բրիթնի Սփիրսի քրոջ՝ Ջեյմի Լինի հուշերը։ Գիրքը կոչվում է «Ինչ պետք է
«Լիննը պատմում է մանկական աստղ լինելու և դեռահաս մայր դառնալու, ստվերում անցկացրած տարիների, սարսափելի վթարի մասին՝ բացահայտելով իր կյանքի մանրամասները»,ներկայացվում է գրքերի անոտացիայիում։
Այս ընթացքում Ջեյմին մասնակցում է տարբեր հաղորդումներին՝ հարցազրույցներում պատմելով նաև քրոջ՝ Բրիթնի Սփիրզի մասին։
«Բարի լույս Ամերիկա» հաղորդման շրջանակներում Ջեյմին պատմել է Բրիթնիի հետ հարաբերությունների մասին, ինչպես նաև ակնարկել, որ իր ավագ քույրը պարանոյա և հոգեկան անհավասարակշռության ունի: Ջեյմին ասել է, որ Բրիթնին անվերահսկելի է։
Սփիրսն իր հերթին չի լռել՝ Instagram-ում երկար գրառում է կատարել այս թեմայով։
«Քույրս ասում է, որ իմ պահվածքն անվերահսկելի է: Եվ սա չնայած այն հանգամանքին, որ վերջին 15 տարիների ընթացքում նա իմ կողքին չի էլ եղել։ Այնպիսի տպավորություն է, որ նա պարզապես ուզում է իմ հաշվին իր գիրքը վաճառել։ Նա երբեք ստիպված չի եղել աշխատել: Նրան միշտ ամեն ինչ տվել են», գրել է Բրիթնին։