«Էմիլին Փարիզում» սերիալը երկարաձգվել է երկու եթերաշրջանով

Netflix-ը երկարացրել է «Էմիլին Փարիզում» սերիալը երկու սեզոնով։ Այսպիսով՝ սերիալի սիրահարները հնարավորություն կուենան դիտել նաև երրորդ և չորրորդ սեզոնները։ Այս մասին լուրը հաստատել են Netflix- ի՝ Twitter-ի պաշտոնական էջում

Նկարահանումների մեկնարկի և շարունակության թողարկման մոտավոր ամսաթվերը դեռևս հայտնի չեն։

Ռոմանտիկ կատակերգության երկրորդ սեզոնը, որը պատմում է Փարիզում ամերիկուհու արկածների մասին, թողարկվել է 2021 թվականի դեկտեմբերի վերջին։

Հավանու՞մ եք սերիալը

Գլխավոր հերոսուհին, ում մարմնավորում է Լիլի Քոլինսը, դեռ փնտրում է իր երջանկությունը՝ խճճված սիրային եռանկյունու մեջ և ըմբռնումով է մոտենում ֆրանսիական աշխարհայացքի յուրահատկություններին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »