Քանյե Ուեսթը ցանկություն է հայտնել երգել Էմին Ագալարովի հետ

Մենք չգիտեինք, որ Քանյե Ուեսթը խորհրդական, կամ վստահված անձ ունի՝ այն էլ նման խորհուրդներ տվող։ Այսպիսով՝ ռեփերի խորհրդական Ամիր Սուդանը հայտնել է, որ Քանյեն ցանկանում է գալ Մոսկվա, հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և համագործակցություն սկսել Էմին Ագալարովի հետ։ 

Այս մասին գրել է Billboard- ը։

Այս տարի երաժիշտը կմեկնի Մոսկվա և կիրակնօրյա պատարագ կանցկացնի։ Ամիր Սուդանն ասել է, որ հիփ-հոփ արտիստը նախատեսում է ընդլայնել իր բիզնեսը Ռուսաստանում, որը «իր երկրորդ տունն է դառնալու»։

Հավելյալ տեղեկության համաձայն՝ ռեփերը պատրաստվում է գործարք կնքել ձեռներեց և Crocus Group-ի սեփականատեր Արազ Ագալարովի հետ։ Բացի այդ, նա ցանկանում է համագործակցել երգիչ Էմին Ագալարովի հետ։

Նախորդ տարվա նոյեմբերին Քանյեն Drink Champs շոուի ժամանակ ինքն իրեն համեմատել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

«Ես զգացի, որ նման եմ Վլադիմիրին, երբ հասկացա, որ մշակույթը նավթ է: Մշակույթը էներգիա է։ Եվ ես վերջին 20 տարիների ընթացքում մշակույթի արքան եմ եղել և կշարունակեմ լինել առաջիկա 2000 տարիների ընթացքում»,- ասել է Ուեսթը:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version