Քանյե Ուեսթը հաստատել է նոր սիրավեպն ու ֆոտոշարք ներկայացրել

Քանյե Ուեսթի հնարավոր սիրավեպի մասին արդեն պատմել ենք․ ռեփերի նոր հարաբերությունները զարգանում են ռեկորդային տեմպերով։

Թվում է, թե բոլորովին վերջերս ռեփերը հայտարարեց Քիմ Քարդաշյանին վերադարձնելու իր մտադրության մասին, սակայն շուտով նրան նկատեցին նոր ընկերուհու՝ դերասանուհի Ջուլիա Ֆոքսի հետ։ 

Արդեն ավելի մեծ հստակությամբ կարելի է ասել, որ ռեփերն ու դերասանուհին իրոք սիրավեպ ունեն, որի հաստատումը կարող ենք համարել սիրահարների համատեղ ֆոտոշարքը Interview ամսագրի համար, որը կոչվում է “Date Night”՝ ժամադրություն։

Դերասանուհին մեկնաբանել է նկարահանումները՝ ասելով, որ մի շաբաթ է, ինչ հանդիպում են․ Ֆոքսի խոսքերով Քանյեի հետ նրանք հանդիպել են Մայամիում՝ Ամանորի գիշերը։ Դերասանուհին հավելել է, որ «դա ակնթարթային համակրանք էր»։

«Նա յուրահատուկ էներգետիկա ունի, նրա հետ շատ զվարճալի է։ Ինձ ու ընկերներիս ամբողջ երեկո ստիպեց պարել, ծիծաղել ու ժպտալ», խոստովանել է դերասանուհին։

Դրանից հետո ռեփերն ու դերասանուհին որոշել են, որ ցանկանում են հարաբերությունները շարունակել արդեն Նյու Յորքում։

«Յեի հետ ռեստորան գնացինք ու նա սկսեց նկարահանել այս ֆոտոշարքը, երբ մարդիկ ընթրում էին մոտակայքում», պատմել է Ֆոքսը։

Նկարահանումը շարունակվել է հյուրանոցի լյուքս համարում, Ջուլիայի խոսքով՝ սա նույնպես անակնկալ է եղել իր համար։

«Շոկի մեջ էի։ Նա սենյակ էր պատրաստել՝ լիքը հագուստով, սա ուղղակի ցանկացած աղջկա երազանքն է։ Ինձ Մոխրոտի նման էի զգում: Չգիտեմ, թե ուր է գնում այս ամենը,  բայց ինձ շատ է դուր գալիս իրադարձությունների զարգացումը», հավելել է դերասանուհին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »