The Weeknd-ը հաստատել է սիրավեպը Անջելինա Ջոլիի հետ

Աշնանը լրատվամիջոցները քննարկում էին Անջելինա Ջոլիի և The Weeknd-ի հնարավոր սիրավեպը: Մենք ևս անդրադարձանք այդ լուրերին։

Զույգին մի քանի անգամ միասին տեսել էին ռոմանտիկ ընթրիքի ժամանակ, որից հետո օսկարակիր դերասանուհին երեխաների հետ հայտնվել էր սիրված արտիստի համերգին։ 

The Weeknd-ի նոր՝ Dawn FM ալբոմի թողարկումը զույգի հնարավոր սիրավեպի մասին խոսակցությունների նոր ալիք է բարձրացրել: Երկրպագուները “Here We Go” կոչվող թրեքի բառերը ուշադիր լսելով եզրակացրել են, որ երաժիշտն ու դերասանուհին իսկապես հանդիպում են։

Թրեքում  կատարողը դիմում է առեղծվածային սիրեկանին և մի քանի անգամ ասում է՝ «Իմ նոր ընկերուհին կինոաստղ է», նաև հավելում մանրամասներ սեքսուալ կյանքից՝ «Ես ճիշտ էի սիրում նրան, ստիպեցի նրան գոռալ Նև Քեմփբելի պես»:

Հիշեցնենք, 31-ամյա The Weeknd-ը և 46-ամյա Ջոլին դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »