Աշնանը լրատվամիջոցները քննարկում էին Անջելինա Ջոլիի և The Weeknd-ի հնարավոր սիրավեպը: Մենք ևս անդրադարձանք այդ լուրերին։
Զույգին մի քանի անգամ միասին տեսել էին ռոմանտիկ ընթրիքի ժամանակ, որից հետո օսկարակիր դերասանուհին երեխաների հետ հայտնվել էր սիրված արտիստի համերգին։
The Weeknd-ի նոր՝ Dawn FM ալբոմի թողարկումը զույգի հնարավոր սիրավեպի մասին խոսակցությունների նոր ալիք է բարձրացրել: Երկրպագուները “Here We Go” կոչվող թրեքի բառերը ուշադիր լսելով եզրակացրել են, որ երաժիշտն ու դերասանուհին իսկապես հանդիպում են։
Թրեքում կատարողը դիմում է առեղծվածային սիրեկանին և մի քանի անգամ ասում է՝ «Իմ նոր ընկերուհին կինոաստղ է», նաև հավելում մանրամասներ սեքսուալ կյանքից՝ «Ես ճիշտ էի սիրում նրան, ստիպեցի նրան գոռալ Նև Քեմփբելի պես»:
Հիշեցնենք, 31-ամյա The Weeknd-ը և 46-ամյա Ջոլին դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները: