Մահացել է Շինեդ Օ’Քոնորի որդին․ տղան 17 տարեկան էր

Այսօր հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է հայտնի երգչուհի Շինեդ Օ’Քոնորի 17-ամյա որդին․ մինչ այդ նա երկու օր կորած էր համարվում։ 

Իռլանդացի երաժիշտն ասում է, որ Շեյն Օ’Քոննորը, ում վերջին անգամ տեսել են ուրբաթ առավոտյան, իր կյանքի լույսն էր:

Երաժիշտն այդ լուրով է կիսվել սոցցանցերում՝ գրելով, որ «որոշել է վերջ տալ իր երկրային պայքարին» և խնդրել, որ «ոչ ոք իր օրինակին չհետևի»։

Շաբաթ առավոտյան Օ’Քոնորը թվիթերում գրել է. «Իմ գեղեցիկ որդին՝ Նևիիմ Նեստա Ալի Շեյն Օ’Քոնորը, իմ կյանքի լույս, որոշեց այսօր վերջ տալ իր երկրային պայքարին և այժմ Աստծո հետ է: Թող նա հանգչի խաղաղությամբ և թող ոչ ոք չհետևի նրա օրինակին: Իմ երեխան. Ես քեզ շատ եմ սիրում. Խնդրում եմ խաղաղ եղիր»։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version