Միստր Բիգին հանել են «Սեքսը Մեծ քաղաքում» սերիալից

«Սեքսը Մեծ քաղաքում» սերիալի վերջին տեսարանից հանել են այն պահերը, որտեղ նկարահանվել է Քրիս Նոթը։ Կուլտային հեռուստասերիալից հանել են Քրիս Նոթի հետ կադրերն այն բանից հետո, երբ մի քանի կանայք 67-ամյա դերասանին մեղադրել են բռնաբարության մեջ:

Չնայած այն հանգամանքին, որ սերիալի ամենասիրված կերպարներից Միստր Բիգը, որին մարմնավորում էր Քրիս Նոթը, մահացավ սրտի կաթվածից «And Just Like That» վերնագրված շարունակության առաջին դրվագում, սերիալի երկրպագուները սպասում էին սերիալում նրա վերադարձին։ 

Համացանցում շրջանառվում էին Նոթի և գլխավոր դերասանուհի Սարա Ջեսիկա Փարքերի լուսանկարները Փարիզում նկարահանումներից։ Սպասվում էր, որ Միստր Բիգը կհայտնվի Քերիի հիշողություններում, երբ նա ցրում է վերջինիս մոխիրը Արվեստների կամրջի վրա:

Այնուամենայնիվ, Variety ամսագրի համաձայն, սերիալի ստեղծողներն անհնար են համարել այս տեսարանը ներառել սերիալում՝ հաշվի առնելով դերասանի շուրջ ծագած սկանդալը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version