Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը միասին մեկնել են համատեղ առաջին ճամփորդությանը։ Զույգը միասին լուսանկարվել է Բահամյան կղզիներում։
28-ամյա կատակերգուի և 41-ամյա ռեալթի շոուների թագուհու սիրավեպի մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ նախորդ տարվա հոկտեմբերին հայտնվեցին նրանց ժամադրության նկարները Կալիֆորնիայի զվարճանքների այգում:
Այդ ժամանակից ի վեր զույգը փաստացի դադարել է թաքցնել հարաբերությունները: Ոչ Քիմը, ոչ Փիթը չեն մեկնաբանել այս լուրը, բայց Քիմը նույնիսկ մոր՝ Քրիս Ջեների հետ մասնակցել է Փիթի ծննդյան խնջույքին։