Համացանցում քննարկվում է Քանյե Ուեսթի հնարավոր նոր սիրավեպը․ ռեփերին լուսանկարել էն դերասանուհի Ջուլիա Ֆոքսի հետ։ Լուրերի համաձայն սա առաջին ժամադրությունը չէ և զույգը տևական ժամանակ է, ինչ միասին է։
Ջուլիա Ֆոքսը հայտնի է “Uncut Gems” ֆիլմից։ Զույգը նախ՝ բրոդվեյան մյուզիքլ է դիտել, հետո՝ ճաշել հայտնի իտալական Carbone ռեստորանում:
Սա առաջին դեպքը չէ, երբ 44-ամյա ռեփերն ու 31-ամյա դերասանուհին ժամադրության են գնում. մինչ այդ զույգը միասին հանգստյան օրեր է անցկացրել Մայամիում։
Ի դեպ, վերջերս Քանյե Ուեսթին մեկ այլ սիրավեպ էին վերագրում։
Կարծում եք սիրավեպն իրակա՞ն է