Ադրեանո Չելենտանո․ կնոջը դավաճանելու, աերոֆոբիայի ու աստղ դառնալու մասին

Կենդանի լեգենդ 84-ամյա Ադրիանո Չելենտանոյին անվանում են ճկուն և զսպանակավոր՝ բեմական շարժուձևի համար, նա համարվում է իտալական ռոքնռոլլի հիմնադիրներից մեկը, սրտակեր ու տաղանդավոր։

Այս անգամ անդրադառնում ենք Չելենտանոյին՝ մի քանի հետաքրքիր փաստեր պատմելով նրա մասին։

Ադրիանո Չելենտանոյի մայրը 44 տարեկան էր, երբ ծնվեց ապագա արտիստը՝ ընտանիքի 5րդ երեխան։ Մանկուց Ադրիանոն տարբերվում էր հումորի զգացումով և արտիստիզմով։ Մայրն ամեն կերպ փորձում էր դադարեցնել որդու անվերջ հումորները՝ անհանգստանալով, որ դժվար կլինի արժանապատիվ աշխատանք գտնել ապագայում։

Մայրը ցանկանում էր, որ Ադրիանոն վարսահարդար դառնա։ Ավելի ուշ նա խոստովանեց, որ միշտ էլ գիտեր՝ Ադրիանոն երգիչ կամ դերասան է դառնալու։

Երբ Ադրիանոն 12 տարեկան էր, հայրը մահացավ։ Ընտանիքին օգնելու համար նա թողեց ուսումը և սկսեց աշխատել իր ժամագործ հորեղբոր մոտ։ Ի դեպ, առ այսօր ժամագործությունը նրա հոբբիներից է։

17 տարեկանում Ադրիանոն հիմնեց իր երաժշտական խումբը՝ Rock Boys: Նա Էլվիս Փրեսլիի և ամերիկացի կատակերգու Ջերի Լյուիսի երկրպագուն էր, ում փորձում էր կրկնօրինակել և նույնիսկ մասնակցել նմանակների մրցույթի։

Մի անգամ նա նույնիսկ 100 հազար լիրա շահեց Լյուիսի կերպարի համար։

Շուտով ամբողջ Իտալիան ճանաչեց երգիչ Ադրիանո Չելենտանոյին. նա համերգներ էր տալիս, գրում երգեր, հաղթում փառատոներում: 23 տարեկանում նա զորակոչվեց բանակ․ այդ ժամանակ նա արդեն իտալական ռոքնռոլի աստղ էր:

Շուտով պարզվեց, որ երգիչն այնքան է տառապում աերոֆոբիայով, որ առաջին անգամ ինքնաթիռում ուշագնաց եղավ։ Աերոֆոբիան այդպես էլ չանցավ՝ սահմանափակելով նրա շրջագայությունների աշխարհագրությունը։

1959 թվականին նա առաջին անգամ նկարահանվեց «Տղաները և ջուկբոքսը» երաժշտական կատակերգությունում։ Այնտեղ նրան նկատեց հանրահայտ Ֆեդերիկո Ֆելլինին և առաջարկեց երգչի դեր խաղալ «La Dolce Vita» դրամայում։

19-ամյա Կլաուդիա Մորին սիրված երգչուհի էր և նույնիսկ հասցրել էր նկարահանվել իտալական կինոյի դասական Լուչինո Վիսկոնտիի մոտ։ Չելենտանոյի հետ Մորին հանդիպեց նկարահանման հրապարակում։

Չելենտանոն ու Մորին առ այսօր ամուսնացած են՝ արտիստը նրա կատարյալ կին է անվանում։ Նրանք երեք երեխա ունեն։ Ի դեպ, զույգի դստերը՝ Ռոզալինդա Չելենտանոն հայտնի է Սատանայի դերով Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում։

2008 թվականին տված հարցազրույցում Չելենտանոն խոստովանեց, որ սիրավեպ է ունեցել Օրնելա Մուտիի հետ։ Նրա կնոջը, բնականաբար, դուր չէր եկել ամուսնու հանրային խոստովանությունը։

Երգիչը սիրում  ու զբաղվում է թենիսով, բիլիարդով, լուսանկարչությամբ, նաև խաղում է շախմատ և սիրում է պատրաստել։

Չելենտանոն իսկապես կենդաննի լեգենդ է, նա համարվում է իտալական մշակույթի վրա ամենամեծ ազդեցություն թողած կերպարներից մեկը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version