Ովքեր են տարիքային մեծ տարբերություն ունեցող հայտնի զույգերը

Սերը տարիք չի հարցնում՝ այս արտահայտությունը շատ ենք լսում, բայց արդյոք այն իսկապես «աշխատում է»։ Այս հարցին պատասխանելու ու նույնիսկ ապացուցելու համար համար իրական օրինակներ ենք բերել՝ հայտնիներ, ում տարիքային տարբերությունը չի խանգարել դառնալ ամենգեղեցիկ ու օրինակելի զոււյգերից։

12 տարվա տարբերություն
Բեյոնսե ու Ջեյ Զի

Ըստ որոշ տեղեկությունների՝ Բեյոնսեն և Ջեյ Զին սկսել են հանդիպել 2002 թվականին, երբ միասին աշխատում էին «03 Bonnie & Clyde» տեսահոլովակի վրա։ Ռեփերն այդ ժամանակ 33 տարեկան էր, իսկ երգչուհին՝ 21։

Զույգի հարսանիքի մասին լուրերը տարածվեցին 2005 թվականին, սակայն երաժիշտները ոչ մի կերպ չէին մեկնաբանում տեղեկությունը։

Զույգն ամուսնացավ 2008 թվականին՝ Նյու Յորքում։ 2012 թվականին նրանց ընտանիքում հայտնվեց փոքրիկ Բլյու Այվի Քարթերը, իսկ 2017 թվականին երկվորյակները՝ Սըր և Ռումի Քարթերը։

16 տարվա տարբերություն
Հայդի Քլում ու Թոմ Քաուլից 

Երբ 1992 թվականին գերմանացի մոդելը ստորագրեց իր առաջին պայմանագիրը, նրա ապագա սիրելին դեռ երեք տարեկան էլ չկար։

2019 թվականի փետրվարին զույգը գաղտնի ամուսնացավ և մի քանի ամիս անց այս առիթով եռօրյա արձակուրդ կազմակերպեց Կապրիում։

«Իմ ընկերն ինձանից շատ ավելի երիտասարդ է, և շատերն ինձ հարցեր են տալիս այս մասին: Փաստորեն, սա միակ դեպքն է, երբ տարիքս երեսովս են տալիս, իսկ ես ընդհանրապես չեմ մտածում այդ մասին։ Պարզապես պետք է երջանիկ կյանքով ապրել՝ առանց անհանգստանալու, թե ինչ են մտածում մարդիկ։ Ի վերջո, անհանգստությունը հանգեցնում է կնճիռների առաջացմանը», ասել է Հայդին։

18 տարվա տարբերություն
Ռոբին Ռայթ և Կլեման Ժիրո 

Հոլիվուդյան դերասանուհուն և Saint Laurent -ի տան VIP կապերի մենեջերին միավորում է ֆուտբոլը։ Նրանք առաջին անգամ միասին լուսանկարել են 2017 թվականին սեպտեմբերին։

2018 թվականին զույգն նշանվեց։ Հենց նույն տարվա ընթացքում էլ Ռոբինն ու Կլեմանն ամուսնացան։

Ի դեպ, 2012-ից 2015 թվականներին Ռոբին Ռայթը հարաբերություններ է ունեցել իրենից 15 տարով փոքր դերասան Բեն Ֆոսթերի հետ։

10 տարվա տարբերություն
Պրիյանկա Չոպրա և Նիք Ջոնաս 

Սկզբում շատերը համոզված էին, որ դերասանուհու և երաժշտի սիրավեպը, ինչպես նաև սիրավեպի պաշտոնական մեկնարկից ընդամենը երկու ամիս անց հապճեպ նշանադրությունը պարզապես փոխադարձ PR է։ Որոշ թերահավատներին նույնիսկ չհամոզեց շքեղ հարսանիքը, որը տեղի ունեցավ 2018 թվականի վերջին՝ Պրիյանկայի հայրենիք Հնդկաստանում։ 

Բայց անցել է մի քանի տարի, իսկ Չոպրան ու Ջոնասը շարունակում են մնալ ամենագեղեցիկ ու օրինակելի զույգերից մեկը։

Ի դեպ, զույգը չի մեկնաբանում տարիքային տարբերությունը։

24 տարվա տարբերություն
Բրիջիթ Մակրոն և Էմանուել Մակրոն 

Ամբողջ աշխարհն այսօր գիտի այս սիրո պատմությունը։ Իսկ մինչ 2017 թվականի Ֆրանսիայի նախագահի ընտրությունները, այն կարող էր պարտության պատճառ հանդիսանալ Էմանուել Մակրոնի համար։

Էմանուելը հանդիպել է իր ապագա կնոջը, երբ ընդամենը 15 տարեկան էր․ Բրիջիդը նրա ուսուցչուհին էր։ 17 տարեկանում Էմանուելը Բրիջիթին խոստացավ, որ կամուսնանա նրա հետ, իսկ խոստումը կատարեց միայն 13 տարի անց, երբ սիրելին բաժանվեց առաջին ամուսնուց։

«Եթե ես կնոջիցս 20 տարով մեծ լինեի, ոչ ոք չէր էլ մտածի, որ մեր հարաբերություններն անկեղծ չեն։ Բայց քանի որ նա ինձնից 20 տարով մեծ է, շատերն ասում են՝ «այս հարաբերություններն ընդունելի չեն», ասել է Էմանուելը։

25 տարվա տարբերություն
Մայքլ Դուգլաս և Քեթրին Զետա-Ջոնս

Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա-Ջոնսը նշում են ծնունդը նույն օրը՝ սեպտեմբերի 25-ին՝ 25 տարվա տարբերությամբ։ Ապագա ամուսինները ծանոթացել են 1998 թվականին, իսկ զույգը պաշտոնապես ամուսնացած է 2000 թվականից։ 

Բազմաթիվ փորձություններ չխանգարեցին զույգին մնալ ամենագեղեցիկ ու օրինակելի զույգերից մեկը՝ Մայքլի քաղցկեղը, Քեթրինի բուժումը հոգեբուժական կլինիկայում և նույնիսկ ամուսնալուծության փորձը:

26 տարվա տարբերություն
Սելին Դիոն և Ռենե Անջելիլ

Սելինի և Ռենեի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1980 թվականին, երբ ապագա երգչուհին 12 տարեկան էր, իսկ Ռենեն՝ 38։ Նրանք սկսել են հանդիպել 8 տարի անց, իսկ 1994 թվականի դեկտեմբերին զույգը պաշտոնապես օրինականացրել է հարաբերությունները։

2001 թվականին նրանք որդի ունեցան՝ Ռենե-Չարլզ Անջելիլը, իսկ 2010 թվականին ծնվեցին զույգի երկվորյակներ Էդին և Նելսոնը։

Զույգը երջանիկ ապրեց 22 տարի մինչ 2016 թվականը, երբ կյանքից հեռացավ Ռենեն։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version