Մերլին Մենսոն՝ կանանց կացինով հետապնդող հրեշ

Վերջերս Rolling Stone ամսագիրը հոդված էր հրապարակել երաժիշտ Մերիլին Մենսոնի մասին՝ հիմնված 55 հարցազրույցների և նրա դեմ ներկայացված նյութերի վրա։ 

Հիշեցնենք, Մենսոնին մեղադրում են կանանց հանդեպ բռնությունների, սադիստական վերաբերմունքի, նվաստացումների ու բռնաբարության մեջ։ Հիմնական մեղադրանքները, որոնք այժմ առաջադրվում են Մենսոնի դեմ, վերաբերում են 2009-ից 2011 թվականներին։

2021 թվականի փետրվարի 1-ին դերասանուհի և մոդել Էվան Ռեյչել Վուդը, ով մի քանի տարի առաջ սկսել էր խոսել բռնության և նվաստացման իր փորձառությունների մասին, Instagram-ի իր էջում հայտարարեց բռնարարի անունը՝ հաստատելով, որ դա Մերիլին Մենսոնն էր։

Մերլին Մենսոնն ու Էվան Ռեյչել Վուդը

«Նա սկսեց սիրաշահելտել ինձ, երբ ես դեռահաս էի։ Նա տարիներ շարունակ նվաստացրել է ինձ։ Ուղեղս լվացել և մանիպուլյացրել էր ինձ ու ես ենթարկվում էի: Բայց հոգնել եմ հաշվեհարդարի, զրպարտության կամ շանտաժի վախի մեջ ապրելուց»,- գրել էր դերասանուհին։

Դրանից հետո ավելի քան տասը կանայք Մենսոնին մեղադրեցին հոգեբանական և սեռական բռնության մեջ, երաժշտի դեմ չորս հայց է ներկայացվեց, սակայն նա չի կալանավորվել, և նրա դեմ քրեական մեղադրանք չկա։

Այս ամենը հիմք հանդիսացավ երաժշտի իրական և ստեղծագործական կենսագրության արմատական ​​վերանայման համար։ «Նա կեղծանուն է ընտրել՝ ի պատիվ սերիական մարդասպանի»,– Rolling Stone-ը մեջբերում է երաժշտին մոտ գտնվող աղբյուրներից մեկին։

Մերիլին Մենսոնն իր անունը ու համբավը ձեռք է բերել՝ հիմնվելով վախի ու սարսափի վրա, սակայն հանդիսատեսը դա որպես փոխաբերություն է ընդունել։ Ստացվում է, որ այսքան տարի ամեն ինչ ակնհայտ էր, բայց ոչ ոք չէր ուզում ընդունել, որ դա իրականություն է։

Փոքր տարիքում ապագա աստղը «իր ստվերից վախեցածի» տպավորություն էր թողնում՝ լուռ դեռահաս, որ ջղայն էր ամբոջ աշխարհի վրա։ Ի դեպ, նա ընտանեկան բռնություն է վերապրել մանկության տարիներին:

Արդեն վաղ տարիքի ելույթների ժամանակ բեմում նրա հետ հայտնվում էր «Նենսի» անունով կիսամերկ կերպարը՝ մի կին, որին նա ծեծում ու նվաստացնում էր շոուի ժամանակ։ Իր հուշերում Մենսոնը նույնիսկ գրել է, որ խմբի մեկ այլ անդամի հետ ծրագրում էր «Նենսիի» սպանությունը։

1995 թվականի իր ձայնագրություններից մեկում Մենսոնն օգտագործել է ցավից իրականում ճչացող կնոջ ձայնը, որը ձայնագրվել էր սադիստական ​​սեանսներից մեկի ժամանակ, որն անց էր կացնում ընկերներից մեկի հետ։

Մենսոնն իր տանը «վատ աղջիկների» համար բանտ էր ստեղծել։ Սենյակ, որտեղ նա փակում էր այն աղջիկներին, որոնց հետ հարաբերություններ ունենում, իսկ վերջիններս, իր կարծիքով ինչ որ սխալ էին գործում։ 

Նա հպարտանում էր այս սենյակով և այն անվանում էր «բռնաբարության սենյակ»:

Կանայք, ովքեր խոսել են Մենսոնի դեմ, խոստովանում են, որ սկզբում նա ուշադիր էր, սրամիտ և սիրալիր, իսկ հետո  հրեշի էր վերածվում,  որը բառացիորեն հետապնդում էր աղջիկներին կացինով, ծեծում ու բռնաբարում էր նրանց։

Մեղադրանքների հետո ձայնագրման լեյբլը և մենեջերը դադարել են Մենսոնի հետ աշխատանը, մի քանի սերիալներ խզել են նրա հետ պայմանագրերն արդեն համաձայնեցված դերերի համար։ Նրա երգերը շարունակում են հնչել, չնայած՝ ավելի քիչ։ 

Ամիսներ մեկուսացումից հետո Մենսոնն անցյալ տարվա օգոստոսին՝ Չիկագոյում, մասնակցել էր Քանյե Ուեսթի “Donda” ալբոմի շնորհանդեսին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version