Հունվարի 4-ին Rammstein-ի ֆրոնթմեն Թիլ Լինդեմանը դարձավ 59 տարեկան. այդ օրը Թիլը համերգ է տվել Դուբայում, որին նրա հրավերով ելույթ է ունեցել նաև 23-ամյա ռեփեր Morgenshtarn-ը։
Երաժիշտները կուլիսներում խմել և զվարճացել են հեռուստահաղորդավարուհի Իդա Գալիչի և սթենդ-ափ կատակերգու Իրինա Մյագկովայի ընկերակցությամբ։
«Մենք շատ թույն արձակուրդ ենք անցկացնում։ Այժմ մենք գնում ենք Rammstein և Morgenstern համերգին», գրել է Իդա Գալիչը Story բաժնում։
Morgenstern-ն էլ իր Story-ում տեսանյութ է հրապարակել՝ օղի խմելու և Լինդեմանին շնորհավորելու մասին։
Morgenstern-ը կնոջ՝ Դիլարայի հետ հեռացել է Ռուսաստանից նախորդ տարվա նոյեմբերին, այն բանից հետո, երբ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը նրան մեղադրել է համացանցում թմրանյութերի վաճառքի մեջ։ Վերջերս Լինդեմանը ևս խնդիրներ ունեցավ քննչական կոմիտեի հետ. Բաստրիկինի կարգադրությամբ ստուգման է ենթարկվել Նովոսիբիրսկի բնակիչների՝ իշխանություններին ուղղված դիմումը, որոնք պահանջում էին չեղարկել երաժշտի՝ հունվարի 26-ին նախատեսված համերգը: