Արգենտինական «Дикий ангел»` «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալը 90-ականների ու 2000-ականների սկզբին ամենաքննարկվող ու սիրված սերիալներից էր։ Իվոյի և Միլագրոսի սիրո պատմությանը հետևում էին գրեթե բոլորը։
Սիրված սերիալի գլխավոր դերակատարների ճակատագիրը տարբեր կերպ է զարգացել. Այսօր պատմում ենք, թե ինչպես զարգացավ 90-ականների հայտնի սերիալի սիրված հերոսների ճակատագիրը։
Նատալիա Օրեյրո – Միլագրոս
Օրեյրոյին դերը համաշխարհային համբավ բերեց։ Միլիի դերի համար դերասանուհին մի քանի տարի անընդմեջ «Լավագույն գլխավոր դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց։
Օրեյրոյի կատարմամբ «Cambio Dolor» սաունդթրեքը 90-ականների իսկական հիթը դարձավ։
Սերիալում ունեցած մեծ հաջողությունից հետո Օրեյրոն մի շարք այլ սերիալներում ու ֆիլմերում է նկարահանվել։ Օրեյրոն մեծ համբավ ունի Ռուսաստանում, նա ռուսական քաղաքացիություն ունի, իր ինստագրամի էջը երկու լեզվով է վարում՝ իսպաներեն և ռուսերեն։
Ֆակունդա Արանա – Իվո
Արանան շատ արագ դարձավ իսկական աստղ և աղջիկների սիրելին։ Իր հայրենիքում դերասանը կարիերայի ընթացքում հսկայական թվով մրցանակներ է ստացել։
Ի դեպ, Օրեյրոյի հետ Արանան ևս մեկ հանդես եկավ «Ты – моя жизнь» սերիալում։
Դերասանը զբաղվում է նաև երաժշտությամբ և ունի թողարկված ալբոմներ։ Ի դեպ, նա հանդես է գալիս ջազային ոճում։ Ֆակունդոն ամուսնացած է և երեք երեխա ունի։
Վերոնիկա Վիեյրա – Վիկտորիա
Վերոնիկան սերիալում մարմնավորում էր գլխավոր հերոսի՝ Իվոյի քրոջը։ Վերոնիկան պատահաբար է սկսել նկարահանվել սերիալում՝ ընկերոջ հետ քասթինգի գալով։
Չնայած, որ դերը երկրորդական էր՝ Վիկտորիան մեծ համբավ ձեռք բերեց, ստանալով մի շարք սերիալներում հանդես գալու հրավերներ։
Դերասանուհին այլևս չի նկարահանվում ֆիլմերում՝ վարելով փակ կենսակերպ ու դաստիարակերով երկվորյակ դստրերին։
Գաբրիելա Սարի – Գլորիա
Սերիալը չափազանց կարևոր էր դերասանուհու համար, քանի որ սա նրա առաջին մեծ նախագիծն էր։ Սերիալում Գաբրիելան մարմնավորում էր Միլիի մտերիմ ըկերուհուն։
Սերիալի ավարտից հետո Գաբրիելան մեծ համբավ ձեռք բերեց՝ ստանալով մի շար հրավերներ։ Դերասանուհին հանդես է գալիս նաև թատրոնում, բացի այդ նկարահանվում է տարբեր հեղինակով ամսագրերի համար որպես մոդել։
Վիկտորիա Օնետտո – Լինա
Օնետտոյի կերպարը Միլիի նման տան ծառայողներից էր։ Հենց նրա շնորհիշ թիթեռ մազակալը դարձավ 90- ականների ամենաթրենդային աքսեսուարներից մեկը։
Սերիալը մեծ համբավ բերեց Օնետտոյին, սակայն սերիալի ավարտից հետո Վիկտորիան կենտրոնացավ մոդելային մոդելային կարիերայի վրա՝ մասնավորապես նկարահանվելով անկեղծ ֆոտոշարքերում։
Օնետտոն իրեն փորձում է նաև քաղաքականության մեջ։ Նա աշխատել է Ավելանդայի քաղաքապետարանի մշակույթի, արվեստի և ներկայացումների քարտուղարի պաշտոնում։