Հայտնիների ամենագեղեցիկ ու յուրահատուկ հարսանյաց զգեստները

Պատմության ընթացքում բարձրաշխարհիկ հարսանյաց զգեստները հաճախ արտացոլում էին ժամանակները՝ սկսած Ելիզաբեթ թագուհու հետպատերազմյան հարսանյաց զգեստից, մինչև Բիանկա Ջագերի ոչ ավանդական զգեստը, որով նա ամուսնացավ Միք Ջագերի հետ՝ , դառնալով 70-ականների ոճի մարմնացումը: Էլ չենք խոսում Ուելսի արքայադուստր ու բոլորի սիրելի Դիանայի մասին, ում հարսանյաց զգեստը թագավորական հարսանիքների պատմության մեջ ամենաերկարն է համարվում։ 

Այս անգամ ներկայացնում ենք բոլոր ժամանակների ամենագեղեցիկ, տարբերվող ու կուլտային հարսանյաց զգեստները, որոնք առ այսօր ոգեշնչում են ապագա հարսներին։

Հեյլի Բիբեր

Հեյլի Բոլդուինն ու Ջասթին Բիբերն ամուսնացան 2019 թվականի սեպտեմբերին։

Հեյլին չորս զգեստ էր ընտրել՝ սպիտակ մինի զգեստ ընթրիքի համար Vivienne Westwood-ից, «մինչև մահը մեզ բաժանի» ասեղնագործված շղարշով զգեստը Ralph & Russo-յից, և ևս երկու զգեստ Vera Wang-ից ու Virgil Abloh-յից։


Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոն

Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն ամուսնացել են 2011 թվականի ապրիլի 29-ին։

Քեյթը կրում էր փղոսկրյա և սպիտակ ատլասե զգեստ Alexander McQueen-ից, կրեատիվ տնօրենի դերում հանդես եկավ Սարա Բարթոնը։  

Վիկտորիա Բեքհեմ

Վիկտորիա Ադամսն ու Դեյվիդ Բեքհեմն ամուսնացան 1999 թվականին:


Երգչուհու զգեստը Vera Wang-ից էր։

Բեյոնսե

Բեյոնսե Նոուլզն ու Ջեյ Զին ամուսնացան 2008 թվականին։

Երգչուհու հարսանյանց զգեստի դիզայները մայրն էր՝ Տինա Լոուսոնը։

Զոի Քրավից

Զոի Քրավիցն ու Կարլ Գլուսմանն ամուսնացան 2019 թվականի հունիսի 29-ին։

Դերասանուհու զգեստը Alexander Wang-ից էր։

Մեգան Մարքլ

Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը ամուսնացան 2018 թվականի մայիսի 19-ին:

Զգեստը ստեղծել էր Քլեր Ուեյթ Քելերը՝ Givenchy ապրանքանիշի համար։

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնացան 2014 թվականին։

Քարդաշյանի հարսանեկան զգեստի հեղինակը Ռիկարդո Տիշին է։ Այն ստեղծվեց հատուկ Քարդաշյանի համար՝ Givenchy ապրանքանիշի ներքո։

Սերենա Ուիլյամս

Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն ամուսնացան 2017 թվականին։

Սելենան երկու զգեստ էր կրում՝ Alexander McQueen-ից ու Donatella Versace-ից։

Ուելսի արքայադուստր Դիանա

Դիանան ու արքայազն Չարլզն ամուսնացան 1981 թվականին։

Հարսնացուն կրում էր փղոսկրյա մետաքսե զգեստ, որը ստեղծվել էր Դեյվիդ և Էլիզաբեթ Էմանուելների կողմից։ Այն գնահատվել էր 151,000 ֆունտ ստեռլինգ։ Թագավորական հարսանյաց զգեստերի պատմության մեջ այն ամենաերկարն է համարվում։

Բիանկա Ջագեր

Բիանկա Ջագերն ու Միք Ջագերն ամուսնացան 1971 թվականին։

Հարսնացուն որոշեց հրաժարվել ավանդական հարսանյաց զգեստից՝ փոխարենը ընտրելով Yves Saint Laurent-ի  սպիտակ կիսաշրջազգեստը:

Յոկո Օնո

Ջոն Լենոնն ու Յոկո Օնոն ամուսնացան 1969 թվականին։

Օնոն կրում էր սպիտակ մինի զգեստ՝ արևապաշտպան գլխարկով, մեծ չափի արևային ակնոցներով և ծնկից բարձր գուլպաներով:

Պրիսցիլա Փրեսլի

Պրիսցիլան ու Էլվիս Փրեսլին ամուսնացան 1967 թվականին։

Հարսնացուն հագել է մետաքսե շիֆոնից տիկնիկի զգեստ։

Միա Ֆերոու

Միա Ֆերոուն ու Ֆրենք Սինատրան ամուսնացան 1966 թվականին։

Ֆերոուն դարձավ 60ականների հարսանեկան կերպարի ոգեշնչումը։

Էլիզաբեթ Թեյլոր

Էլիզաբեթ Թեյլորն ու Ռիչարդ Բարթոնն ամուսնացան 1964 թվականին։

Թեյլորը հարսանիքի համար ընտրեց ոչ ավանդական կարճ դեղին շիֆոնե փոքրիկ զգեստ՝ թափանցիկ թևերով:

Գրեյս Քելլի

Գրեյս Քելլին ու Մոնակոյի արքայազն Ռենյեր III-ն ամուսնացան 1956 թվականին:

Հարսնացուն կրում էր մետաքսե և հնաոճ բրյուսելյան ժանյակավոր զգեստ՝ պատրաստված MGM զգեստների դիզայներ Հելեն Ռոուզի կողմից։ Գրեյսն առ այսօր համարվում է ամենակուլտային հարսնացուներից մեկը։

Մերիլին Մոնրո

Մերիլին Մոնրոն ու բեյսբոլիստ Ջո Դիմաջոն ամուսնացան 1954 թվականին։

Հոլիվուդյան աստղը իր երկրորդ հարսանիքին կրում էր սև կոստյում՝ սպիտակ մորթյա օձիքով։

Օդրի Հեփբըրն

Օդրի Հեփբըրնն ու դերասան Մել Ֆերերն ամուսնացան 1954 թվականին։

Հարսնացուն կրում էր Պիեր Բալմենի ստեղծած բալերինայի երկարությամբ շրջազգեստ: Նա 50-ականների հարսանեկան կերպարների խորհրդանիշներից է։

Ժակլին Քեննեդի

Ժակլինն ու Ջոն Քենեդին ամուսնացան 1953 թվականին։

Հարսնացուն հագել է աֆրոամերիկացի դիզայներ Էն Լոուի զգեստը: Նա ամբողջացրել էր տեսքը սպիտակ ձեռնոցներով։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version