Դքսուհի Քեյթ Միդլթոնն անակնկալ է մատուցել

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը առաջին անգամ ցուցադրել է իր դաշնամուրային հմտությունները։ Together for Christmas բարեգործական համերգի ժամանակ Քեյթ Միդլթոնը նվագակցել է շոտլանդացի երգիչ Թոմ Ուոքերին, ով կատարել է այս երգը։

Հենց Քեյթն է դիմել Ուոքերին՝ խնդրելով միասին հանդես գալ Սուրբ Ծննդյան համերգին այն բանից հետո, երբ դքսուհուն հիացրել էր երաժշտի կատարումը հոկտեմբերին կայացած բարեգործական միջոցառման ժամանակ:

Թոմը, իհարկե, համաձայնել է և Instagram-ում կիսվել դքսուհու հետ աշխատելուց իր զգացողություններով։

«Սա հավանաբար, ինձ հետ երբևէ պատահած ամենալավ բաներից է։ Անսահման երախտապարտ եմ Քեմբրիջի դքսուհուն այս ներկայացման մի մասնիկը լինելու և իմ երգն ընտրելու համար՝ որոշելով կիսվել իր տաղանդով աշխարհի հետ։ Երգը նվիրված է բոլոր նրանց, ովքեր այս տոներին մեզ հետ չեն, այդ թվում՝ պապիկիս», գրել է երգիչը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version