«Սկանդալը մեծ քաղաքում»․ ևս մի բռնաբարության մեղադրանք Քրիս Նոթին

Oրերս ևս մի կին մեղադրել է «Սեքսը մեծ քաղաքում» կուլտային սերիալի գլխավոր դերասան Քրիս Նոթին սեռական ոտնձգությունների մեջ։

Արդեն 5-րդ կինն է մեղադրում 67-ամյա աստղ Քրիս Նոթին սեռական ոտնձգությունների մեջ։ Երգչուհի Լիզա Ջենտիլը պատմել է, որ 2002 թվականին դերասանը փորձել է բռնաբարել իրեն։

Նրա խոսքով՝ իրենք ծանոթացել են ռեստորանում և շփվել մի քանի տարի շարունակ։ Մի օր Քրիսն առաջարկել է նրան տաքսիով տուն տանել: Երգչուհին պատմում է, որ բնակարանում դերասանը սկսել է դիպչել իրեն, համբուրել, դիպել կրծքերին ու փորձել մերկացնել՝ չնայած որ Լիզան դեմ է եղել։

Այնուհետեւ դերասանը վիրավորել է իրեն ու դուրս եկել բնակարանից՝ հաջորդ օրն էլ սպառնալիքներով զանգահարել է իրեն։

«Նա զգուշացրեց ինձ, որ եթե ես երբևէ որևէ մեկին պատմեմ նախորդ գիշերվա ժամանակ տեղի ունեցածի մասին, նա կփչացնի իմ կարիերան: Նա խոստացավ, որ ես այլևս երբեք չեմ երգի, և որ սև ցուցակում կհայտնվեմ», ասե է երգչուհին։

Ջենտիլը հավելել է, որ վախեցել է հրապարակայնորեն խոսել տեղի ունեցածի մասին Նոթի հեղինակության և նման սպառնալիքների պատճառով: Բայց հիմա, երբ այլ կանայք պատմել են իրենց պատմությունները, նա եւս որոշել է հրապարակայնորեն հանդես գալ։

Դերասանը, ով արդեն հրապարակավ հերքել է բռնաբարության և ոտնձգությունների մասին նախկին մեղադրանքները, նոր մեկնաբանությամբ է հանդես եկել՝ ասելով, որ ավելացնելու ոչինչ չունի։

«Ճի՞շտ եք հասկացել իմ հայտարարությունը։ Նույն մտքին եմ մնում: Ինչ լինում է, թող լինի։ Իմ հայտարարությունը իմ հայտարարությունն է։ Այսքանը կարող եմ ասել, ավելացնելու ոչինչ չունեմ», ասել է Նոթը։

Նոտի գործընկերներ Սարա Ջեսիկա Փարքերը, Քրիստին Դևիսը և Սինթիա Նիքսոնը հանդես են եկել ի պաշտպանություն կանանց, ովքեր դերասանին մեղադրել են բռնաբարության մեջ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »