Գուֆն ամուսնացել է

42-ամյա ռեփեր Գուֆը և նրա 25-ամյա սիրելին՝ Յուլիա Կորոլևան, ամուսնացել են։ Զույգը դեռ չի կիսվել տոնակատարության մանրամասներով՝ սահմանափակվելով ընդամենը մի քանի հարսանեկան նկարներով։

Անցյալ աշնանը ռեփերը Յուլիային ամուսնության առաջարկ է արել։ Վերջերս համացանցում լուրեր հայտնվեցին, որ զույգը որոշել է ամուսնանալ, քանի որ Յուլիան երեխայի է սպասում երաժշտից։ Սակայն լուրն այնուհետեւ հերքվեց։

Գուֆի համար այս ամուսնությունը երկրորդն է։ Նրա նախորդ կինը Այզա Դոլմատովան է, զույգը համատեղ որդի ունի։ Այս ամառ Այզան հայտարարեց նախկին ամուսնու հետ վերամիավորման մասին, վերջինս էլ չհերքեց դա։

Սակայն հաջորդ օրը Այզան հայտարարեց, որ Գուֆը խաբել է իրեն։ Թե ինչ եղավ, ի վերջո, մնաց անհասկանալի, բայց Այզայի հարաբերությունները նախկին ամուսնու հետ վերջնականապես փչացան։

Ռեփերը սիրավեպ է ունեցել նաև հայտնի երգչուհի Քեթի Թոփուրիայի հետ։ Երբ նրանք հանդիպեցին, Քեթին փորձեց փրկել Գուֆին թմրամոլությունից։ Սակայն՝ ապարդյուն։ 

Երգչուհին պատմել է, որ նրանք բաժանվել են, քանի որ «տարբեր են»։ Գուֆի հետ հարաբերություններից հետո Քեթին մտերմացել է Այզայի հետ, և այժմ նրանք լավ հարաբերություններ են պահպանում։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version