Լեդի Գագան լուսանկար է տեղադրել ինստագրամի իր էջում, որտեղ մենակ չէ։ Նա կարծես դիմահարդարվելիս լինի, սակայն առաջին հայացքից դիմահարդարը կարծես Անջելինա Ջոուլին լինի։ Համացանցում միանգամից նկատել են նմանությունն ու սկսել բուռն քննարկումները։
Նախ՝ Գագան HAUS LABORATORIES բնական նյութերից պատրաստված կոսմետիկ միջոցների հիմնադիրն է։
Իսկ Գագան իսկապես իր դիմահարդարի հետ է։ Նրա անունը Սարա Թանո է։
Հենց Սարան է Գագայի բազմաթիվ վառ ու տպավորիչ դիմահարդարումներից շատերի հեղինակը։ Ի դեպ, Սարան է աշխատել նաև The House of Gucci ֆիլմում երգչուհու կերպարի դիմահարդարման վրա։
Նրա էջում կարող եք տեսնել թե երչուհու դիմահարդարումները, թե ֆիլմի համար ստացված կերպարները։