Դե ինչ՝ Մալենան հաղթեց Փարիզում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում։ Երգչուհին 224 բալ է հավաել։
Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է 2010 թվականից ի վեր։
Երգի մրցույթին մասնակցող 19 երկրների ժյուրիի միավորների մեծ մասը տրվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Էնցոյին։ Սակայն հանդիսատեսի քվեարկության շնորհիվ 14-ամյա հայ երգչուհուն հաջողվել է ընդհանուր միավորներով առաջատար դառնալ։
Քվեարկության արդյունքների համաձայն երկրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանի ներկայացուցիչ Սարա Ջեյմսը, երրորդ տեղը՝ ֆրանսիացի մասնակից Էնցոյինն է։