Քիմ Քարդաշյանը վերջապես հանձնել է իրավագիտության քննությունը

41-ամյա Քիմ Քարդաշյանը մի քանի անհաջող փորձերից հետո, այնուամենայնիվ, կարողացավ հանձնել առաջին կուրսեցիների իրավաբանների քննությունը՝ այսպես կոչված, baby bar քննությունը։ Վերջին անգամ նա փորձել է հանձնել քննությունը տարեսկզբին: Այժմ, երբ ամեն ինչ լավ է անցել, Քիմն իր ուրախությամբ է կիսվել սոցիալական հարթակներում։

«Օ՜, Աստված իմ: Վերջապես հանձնեցի քննությունը։ Հեշտ չէր։ Երկու տարվա ընթացքում երեք անգամ ձախողեցի այս քննությունը, բայց ամեն անգամ վերադառնում էի, ավելի շատ սովորում և նորից փորձեցի։ Երրորդ փորձի ժամանակ հիվանդ էի կորոնավիրուսով և ջերմություն ունեի, բայց չեմ արդարանում։

Կալիֆորնիայում իրավաբանություն եմ սովորում ու պետք է երկու քննություն հանձնեմ՝ իրավունք ստանալու համար, և սա միայն առաջինն էր, բայց ամենադժվարը: Լավագույն իրավաբաններն ինձ ասացին, որ դա գրեթե անհնար է, և այս ճանապարհն ավելի դժվար է, քան իրավաբանական դպրոցի ավանդական ուղին, բայց սա իմ միակ տարբերակն էր, և ես այնքան ուրախ եմ, որ գնում եմ իմ նպատակին հասնելու համար:»

Քարդաշյանը լրջորեն իրավագիտությամբ է սկսել զբաղվել դեռևս մի քանի տարի առաջ, երբ նա հանդես է եկել բանտային բարեփոխումների օգտին, ինչպես նաև պայքարել է այն բանտարկյալների ազատ արձակման համար, ովքեր դատապարտվել են երկար ժամանակով փոքր հանցագործությունների համար: 

Քիմին այս գործունեությանը ոգեշնչել է հայրը՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի օրինակը։

 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version