Բիլլի Այլիշ․ «Կմահանայի, եթե պատվաստված չլինեի»

Համացանցում իսկական բում արեց Բիլլի Այլիշի հայտարարությունը․ Հովարդ Սթերնի շոուի ընթացքում երգչուհին ասել է, որ վարակվել է քովիդով դեռ օգոստոսին, ու հավելել, որ ուզում է բոլորի համար հստակ լինի, պատվաստման շնորհիվ է, որ նա հիմա ապրում է։


Երգչուհին ասել է, որ «հիմա լավ է», բայց կորոնավիրուսի հետ իր պայքարը «դժվար» էր և երկար ժամանակով կողմնակի ազդեցություններ է թողել։ Սա է պատճառը, որ Բիլլին խրախուսում է բոլորին պատվաստվել:

«Վատ էի. Այսինքն՝ չեմ մահացել և չէի էլ պատրաստվում, բայց դա չի մեղմացնում հանգամանքները: Սարսափելի էր», ասել է Բիլլին: «Ես դեռ կողմնակի ազդեցություններ ունեմ: Գրեթե երկու ամիս հիվանդ էի»։

Կողմնակի ազդեցություններից մեկն այն է, որ երգչուհին առ այսօր սուր հազ ունի։ Նա ավելացրել է, որ պատվաստանյութն է, որ պաշտպանել է եղբորը, ծնողներին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version