Հրապարակվել են Քիմի ու Քանյեի ամուսնալուծության փաստաթղթերը

Լուսանկարը՝ Mehdi Taamallah/NurPhoto via Getty Images

Օրերս հայտնի դարձավ, որ 41-ամյա Քիմ Քարդաշյանը փաստաթղթեր է ներկայացրել դատարան՝ 44-ամյա ամուսնուց՝ Քանյե Ուեսթից բաժանվելու համար։ People ամսագրին հաջողվել է ձեռք բերել Քիմի փաստաթղթերը, որոնցում ասվում է, որ նրա ամուսնությունը ռեփերի հետ «անուղղելիորեն խզված է»։

«Քարդաշյանն այլևս չի ցանկանում ամուսնանացած լինել Ուեսթի հետ. Տվյալ դեպքում պարզապես չկա որևէ պարտադրող պատճառ՝ չբավարարել ընտանեկան հարաբերությունները դադարեցնելու միջնորդությունը։ Կասկածից վեր է, որ կողմերի ամուսնությունն այլևս հնարավոր չէ։ Քարդաշյանը չի ցանկանում համակերպվել ամուսնացած լինելու փաստի հետ և ցանկանում է, որ իրենց ամուսնությունը ավարտվի։ Անհաղթահարելի տարաձայնությունները հանգեցրել են ամուսնության անուղղելի խզմանը, և ոչ մի կերպ հնարավոր չէ փրկել ամուսնությունը խորհրդատվության կամ միջոցներով», ասվում է փաստաթղթում:

Մասնավորապես Քիմ Քարդաշյանը փաստաթղթում նշում է՝ «Երկուսս էլ արժանի ենք կառուցելու նոր կյանք։ Ուստի խնդրում եմ, որ մեր ամուսնությունը լուծարելու իմ խնդրանքը բավարարվի»։

Քիմի փաստաբանները հավելել են, որ դեռևս փետրվարից փորձել են լուծել ամուսնալուծության հարցը և մի քանի անգամ դիմել են Ուեսթին՝ սակայն նա չի արձագանքել։

Ուեսթը, ի տարբերություն իր Քիմի, չի ցանկանում բաժանվել և իր երգերում հրապարակավ դիմում է նրան՝ իրեն ներելու և ընտանիքը փրկելու խնդրանքով։ Քիմն այս ամենին ոչ մի կերպ չի արձագանքում։

Ի դեպ, Քիմը նույնիսկ նախատեսում է թողնել Ուեսթ ազգանունն ու վերականգնել օրիորդական ազգանունը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version