Անցյալ տարվա օգոստոսին Քեթի Փերին և Օրլանդո Բլումը ծնողներ դարձան։ Աստղային զույգը դուստր ունեցավ՝ Դեյզի Դովը։ Եվ չնայած երջանիկ մայրիկն ու հայրիկը հանրության հետ կիսվում են ընտանեկան կյանքի որոշ մանրամասներով և խոսում փոքրիկի մասին, սակայն նախընտրում են աղջնակից թաքցնել հասարակությունից:
Բայց օրերս Լոս Անջելեսի պապարացիներին հաջողվել է լուսանկարել Քեթիին երեխայի հետ զբոսնելիս ու լուսանկարել փոքրիկին։
Ի դեպ, Քեթին ձեւացրել է, թե չի էլ նկատում լուսանկարիչներին։ Դեմքը գլխարկի ու դիմակի տակ թաքցնելով՝ երգչուհին շարունակել է զբաղվել իր գործերով։