Մադոննայի 25-ամյա դուստրը՝ Լուրդես Լեոնը նկարահանվել է Paper Magazine ամսագրի նոր ֆոտոշարքում։
Լուսանկարներում մոդելին տեսնում ենք 90-ականների ոճային կերպարներով՝ կարճ վառ տոպեր, մինի զգեստներ և կիսաշրջազգեստներ, բարձրակրունկ կոշիկներ և ժանյակավոր ներքնազգեստ։ Նույն ժամանակաշրջանով է ոգեշնչված նաև նրա դիմահարդարումը, մատնահարդարումը և վարսահարդարումը։
Լուսանկարիչը Ինդիանա Պիորեկն է։ Սակայն Լուրդեսը խիստ քննադատության է արժանացել համացանցի օգտատերերի կողմից, ովքեր նրա նկարներն անվանել են վախեցնող և վանող։
Հավանեցի՞ք ֆոտոշարքը
Շատերը վերհիշել են Մադոննայի վերջին սկանդալային լուսանկարները, որոնցում նա ներքնազգեստով էր ու համեմատել դրանք այս ֆոտոշարքի հետ։