«Էյֆորիա» սերիալի և “Dune” ֆիլմի 25-ամյա աստղ Զենդայան նկարահանվել է Interview Magazine-ի նոր համարի համար։ Դերասանուհին մի քանի վառ կերպարներ է փորձել և հարցազրույցում խոսել իր ստեղծագործական ծրագրերի մասին։
Զենդայան խոստովանել է, որ ապագա աշխատանքի համար հստակ ծրագիր չունի։ Նա հավելել է, որ իր համար շրջանակներ չի դնում և նախընտրում է անել այն, ինչ իրեն դուր է գալիս և հաճույք է ստանում։
«Ուզում եմ անել այն, ինչ ինձ ուրախացնում է և լցնում որպես արվեստի մարդ», նշել է Զենդայան։
Դերասանուհին նաև նշել է, որ ուզում է ուժերը փորձել որպես ռեժիսոր։ Զենդայան նույնիսկ ապագա ֆիլմի գաղափար ունի՝ կցանկանար երկու սևամորթ աղջիկների սիրո պատմություն նկարահանել։