Morgenstern – ը նոր թրեքում պատմում է, թե ուր է փախել Ռուսաստանից

Morgenstern նոր թրեք ունի, որը թեժ քննարկվում է համացանցում։ Այն կոչվում է “Домой”, որտեղ ռեփերը մեկնաբանում է իր հեռանալը Ռուսաստանից, ինչպես նաև պատասխանում է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքներին, որոնք իր դեմ առաջադրել է Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։

Հենց դրանից հետո Morgenstern – ը հեռացավ Դուբայ՝ կնոջ հետ։

Թրեքում Morgenstern – ը պատմում է, թե ինչպես է նստում գնացք ու հեռանում՝ ասելով, որ այդ նորությունը ստվերում թողեց ռեփեր Oxxxymiron-ի վերադարձը։ Morgenstern – ը նաև նշում է, որ դեռ չի ուզում վերադառնալ տուն ու վախենում է երազել։

Ի դեպ, Morgen – ի նոր թրեքի տեսահոլովակը մոտ 10 ժամում 1 միլիոնից ավելի դիտում է հավաքել YouTube – ում։

 Թրեքի մասին ռեփերը հայտնել էր նաև ինստագրամի իր էջում, որը չէր թարմացրել նոյեմբերից սկսած։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version