Մի հիթի «զոհերը». երաժիշտներ, որ միայն մի հիթ ունեցան

Այս երգերը գիտեն գրեթե բոլորը, ու թվում էր, թե կատարողները, նման հայտնիություն ունենալով, պիտի դառնան ամենաճանաչված ու հաջողված կատարողներից։ Բայց արի ու տես, որ դա այնքան էլ այդպես չեղավ։ Այս կատարողներին այդպես էլ չհաջողվեց գերազանցել սեփական հիթի հաջողությունը։

Ջենիֆեր Փեյջի “Crush”

Ժամանկին Ջենիֆեր Փեյջի “Crush” – ը հնչում էր ամեն «հարթուկից»։ 90 -ականների հիթը սիրում էին գրեթե բոլորը։ Ու թվում էր, թե երգչուհուն մեծ բարձունքներ են սպասվում, սակայն նույնիսկ 4 ստուդիական ալբոմ թողարկելուց հետո երգչուհին հաջողություն չունեցավ։

Ջոան Օսբորն “One of Us”

1995 թվականի մարտին թողարկված այս հիթը առ այսօր շարունակում է ամենաշատ լսումներ ունեցող երգերից մեկը մնալ։  Բացի այդ՝ առ այսօր երգը շարունակում է մնալ ամենաշատ քավր տարբերակ ունեցող կատարումներից մեկը։

Սակայն երգչուհուն այդպես էլ չհաջողվեց կրկնել այս հիթի հաջողությունը։ Ու նույնիսկ 2020 – ին թողարկված ալբոմը մեծ հաջողություն չունեցավ, չնայած որ բավականին լավ երգեր էր ներառում։ Ալբոմը կարող եք լսել այստեղ։

Նատալյա Իմբրուլյա – “Torn”

90 – ականների մեկ այն խորհրդանիշ դարձավ “Torn” երգը, իսկ Նատալին՝ իր կերպարով դարձավ ամենաոճային կատարողներից մեկը։ Չնայած, որ երգչուհին ներկայացրել էր կատարման քավր տարբերակը, օրիգինալը պատկանում է Ednaswap բենդին, հենց նրա տարբերակով երգը հիթ դարձավ։

Չնայած, որ երգչուհին շարունակում է զբաղվել երաժշտությամբ ու նույնիսկ այս տարի նոր ալբոմ թողարկեց, միևնույն է՝ նրան չի հաջողվել գերազանցել հիթի հաջողությունը։

Haddaway – “What Is Love”

25 տարուց ավել է անցել “What Is Love” երգի թողարկումից, բայց այն դեռ շարունակում է հնչել՝ «պարացնելով» բոլորին։

Երգիչը շարունակում է շրջագայություններն առ այսօր՝ չմոռանալով կատարել հայտնի հիթը։

Crazy Town — “Butterfly”

2000 թվականին թողարկվեց Crazy Town – ի “Butterfly” երգը՝ միանգամից դառնալով հիթ ու համաշխարհային համբավ բերելով խմբին։

Ի դեպ, երգում օգտագործվում  Red Hot Chili Peppers – ի “Pretty Little Ditty” -ից հատված։

Desireless — “Voyage, Voyage”

80 – ականների հիթ, որ առ այսօր շարունակում է մնալ երգչուհու այցեքարտը։ Desireless – ը շարունակում է զբաղվել երաժշտությամբ, սակայն մնացած երաժիշտների նման էլ նրան չի հաջողվել կրկնել հիթի հաջողությունը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version