8 փաստ Ջիմ Մորիսոնի մասին

Դեկտեմբերի 8 – ին էր ծնվել ամենապրովոկատիվ ռոք աստղերից մեկը, իսկական լեգենդ, բանաստեղծ, խարիզմատիկ ու խորհրդավոր։ Ջիմ Մորիսոնի կերպարն ամենաքննարկվողներից է առ այսօր։ Ու չնայած, որ երաժիշտը կարճ կյանք ունեցավ՝ ապրելով ընդհամենը 27 տարի, նա մեծագույն ազդեցություն է թողել երաժշտական աշխարհում։

Իր ծննդյան օրվա առիթով ներկայացնում ենք հետաքրքիր փասթեր նրա մասին։

⚫Մինչ այն պահը, երբ Ջիմը հիմնեց The Doors-ը, նա ամիսներ շարունակ ապրում էր LSD-ի ազդեցության տակ։

⚫Խմբի անունը մտածել է հենց Մորիսոնը

⚫Բացի երգիչ լինելուց Ջիմն իսկական պոետ էր։ 

⚫Թեև Ջիմը հայտնի կնամոլ էր, նա մշտական զուգընկերուհի ուներ՝ Պամելա Կուրսոնն էր։

Կուրսոնի հարաբերությունները Ջիմ Մորիսոնի հետ սկսեցին 1965 թվականին՝ նրանց առաջին հանդիպումից մինչև երգչի մահը: 

⚫ Թեև շատերը Ջիմ Մորիսոնին ընդունում էին որպես պրովոկատիվ ռոք աստղ, նա իրականում իսկական ինտելեկտուալ էր։ Բացի այդ նա նաև լրջորեն հետաքրքրվում էր քաղաքականությամբ: Նա հայտնի էր Վիետնամի պատերազմի դեմ իր կատեգորիկ դիրքորոշմամբ:

⚫Մորիսոնին ձերբակալել էին Ֆլորիդա նահանգում՝ ֆուտբոլային խաղի ժամանակ հարբած վիճակում պրանք անելու համար

⚫Ջիմը բարդ հարաբերություններ ուներ ծնորղների հետ։ Երբեմն նա պարզապես ասում էր, որ ծնողները մահացել են։

⚫Նրա խորհրդավոր և ողբերգական մահը Փարիզում նրան դարձրեց 27 ակումբի լեգենդներից մեկը։ Այս մասին մանրամասն պատմել ենք այստեղ։

⚫Մորիսոնն ասթմա ուներ Մարաքս կոչվող դեղամիջոցն էր ընդունում, որը ժամանակի ընթացքում արգելվել էր ԱՄՆ-ում, քանի որ հայտնի էր դարձել, որ ալկոհոլի հետ համատեղ ընդունելը կարող է հանգեցնել մահվան: Այսպիսով կարծիք կա, որ Մորիսոնի մահվան պատճառը կարող է հենց դեղամիջոցը լինել։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version