Տիգրան Համասյան․ «1988-ից 1995 թվականներն ապոկալիպտիկ էին»

Կանցնեն տարիներ, բայց դեկտեմբերի 7 – ը դաջված կմնա մեր հիշողության մեջ․ 1988 թվական, 11:41, երկրաշարժ՝ ու ․․․

Օրվա խորհրդով իր հիշողությունների մասին ֆեյսբույքյան իր էջում պատմել է Տիգրան Համասյանը՝ կիսվելով հայրաքաղաքին նվիրված իր հեղինակած ստեղծագործությամբ։

Լուսանկարը՝ SBG

«Այն, ինչ դուք զգում եք մանկության ժամանակ, մնում է ձեզ հետ ամբողջ կյանքում և դրսևորվում ենթագիտակցաբար՝ հասուն տարիքում:

1988-ից 1995 թվականներն ապոկալիպտիկ էին․ այն, ինչ հիշում եմ իմ հայրենի Գյումրիից (այն ժամանակ՝ Լենինական) տանը հնչող ջազն ու ռոք էր, մոմի լույսի տան անցկացրած երեկոներն էին, մորս կարդացած հայկական հեքիաթներն էին, դաշնամուրի հնչյուններն էին, մեր գեղեցիկ այգին ու յասամանի ծառը, փոքրիկ տները, մեր թաղը, արևի լույսը, անբացատրելի երազները, ձայներիզների հոտը, երբեմն կռիվները, իմ դպրոցի ուսուցիչները, սառը ջուրը, դեպի դպրոց ճանապարհը, մեր տան պատուհանները, իմ ընտանիքը (որ այդքան դժվարությունների միջով է անցել իմ և քրոջս համար), քաղաքային կերպարների առեղծվածը և ընդհանրապես ինչ-որ չափով կախարդական ու անբացատրելի աուրան։

Այս ժամանակների հիշողությունը, որն այժմ երազ է թվում, պետք է որ գոյություն ունենա ինչ-որ տեղ՝ այլընտրանքային տիեզերքում…»

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »