Ո՞րն է Արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի երեխաների սիրելի երգը

Արքայազն Ուիլյամը պատմել է, թե ինչպիսի երաժշտություն են սիրում լսել Քեյթ Միդլթոնի հետ երեխաները՝ 8-ամյա արքայազն Ջորջը, 6-ամյա արքայադուստր Շարլոտան և 3-ամյա արքայազն Լուին։

Այն, որ նրանք մեծ սեր ունեն երաժշտության հանդեպ, վաղուց էր հայտնի, իսկ այժմ Apple Fitness + սերիալի հատուկ դրվագում Ուիլյամը բացահայտել է, թե որ երգերն են իր երեխաների ամենասիրելիները։

Պարզվում է, որ այժմ Ջորջն ու Շարլոտան սիրում են հենց այս երգը։

Ուիլյամը խոստովանել է, որ իրենք առավոտյան հաճախ են վիճում, թե որ երգը պետք է հնչի։ Իսկ նա անում է ամեն բան, որ լուծի խնդիրը։

«Պետք է անաչառ լինեմ ու ճիշտ որոշում կայացնեմ, որ մի օր Ջորջի ուզած երգը լսենք, մյուս օրը՝ Շարլոտայինը։ Լավ է, որ Լուին դեռ նեյտրալ է այս հարցում», ասել է Ուիլյամը։

 Ուիլյամը հավելել է, որ երեխաները ոչ միայն պարզապես երաժշտություն են լսում, այլև սիրում են պարել Շակիրայի երգի ներքո։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »