Մադոննան պատասխանել է 50 Cent-ի ծաղրանքին

Մադոննան և 50 Cent-ը վիճաբանության մեջ են մտել սոցիալական ցանցերում, որն ավարտվել է ռեփերի ներողությամբ։ Կոնֆլիկտի պատճառը 63-ամյա երգչուհու սկանդալային ֆոտոշարքն է, որի մասին արդեն պատմել էինք, ինչի պատճառով  Մադոննան քննադատությունների կիզակետում է հայտնվել։  

50 Cent-ն Instagram – ի իր էջում ծաղրել է Մադոննային՝ «Նայե՛ք Մադոննային՝ մահճակալի տակ, որ մինչեւ հիմա փորձում է կույսի նման լինել»։ Ռեփերն այսպիսով հղում է կատարել Մադոննայի ամենահայտնի ալբոմներից մեկին՝ “Like a Virgin” – ին, որ թողարկվել է 1984 թվականին։

Մադոննան, ի պատասխան, Story հատվածում տեղադրել է ռեփերի հետ համատեղ լուսանկար ու գրառել՝ «Նայե՛ք 50 Cent- ին, որ իմ ընկերն էր ձևանում։ Հիմա որոշել ես կեղտ լցնել վրաս։ Ենթադրում եմ քո նոր գործունեությունը՝ մարդկանց սոց․ ցանցերում նսեմացնելն է։ Սա ամենացածր քայլ էր, որ կարող էիր անել թե՛ որպես արտիս, թե՛ որպես մարդ»։

Երգչուհին նաև ավելացրել է, որ ռեփերն իրեն նախանձում է, որովհետեւ այս տարիքում նման տեսք չի ունենա, այլ ձանձրալի կլինի։ 

Խոսակցությունն այնուհետեւ տեղափոխվել է թվիթեր, որտեղ 50 Cent – ը ներողություն է խնդրել Մադոննային, սակայն շատերին թվացել է, թե այն բավականին կեղծ է հնչել։

«Կարծես նեղացրել եմ Մադոննային, եթե փնտրել ու գտել է MTV 2003 – ին արված մեր համատեղ լուսանկարը։ Կներես, չէի ուզում նեղացնել քեզ, ուղղակի ասեցի այն, ինչ մտածում եմ, երբ տեսա լուսանկարը։ Հուսով եմ՝ կընդունես ներողությունս», գրել է ռեփերը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »