Երկար սպասված նորություն․ 6 տարվա դադարից հետո Oxxymiron -ը թողարկել է նոր՝ երրորդ ստուդիական ալբոմը, որ կոչվում է “Красота и уродство”։ Երաժշտի երկրպագուները անհամբեր սպասում էին այս նորությանը .
Երգիչը վերջերս թողարկեց ևս մեկ ալբոմ, բայց այն միքսթեյփ էր՝ 36 թրեքներից միայն չորսն էին նոր։
Նոր ալբոմում 22 թրեք է ներառված: Ի դեպ, շապիկի վրա աշխատել է հայտնի ռոք երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը։
Օքսիմիրոնի երգերը նվիրված են ռուսական ռեփին, արտիստի գործընկերներին, հոգեբանական խնդիրներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական օրակարգին։ Նրա տեքստերում կան Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Էմանուել Մակրոնի, Անգելա Մերկելի, կատերինա Շուլմանի և այլ հայտնի մարդկանց անունները։