29-ամյա Սելենա Գոմեսը չի ամաչում խոսել ու բարձրաձայնել իր հոգեկան առողջության մասին: Նա մեծ ուշադրություն է դարձնում հոգեկան առողջության խնդիրներին և վերջերս հայտարարեց նաև մեդիա արշավի մեկնարկի մասին, որը կոչվում է WonderMind:
Արշավին ընդառաջ Instagram-ի իր էջում նա խոսել է սեփական հոգեկան խնդիրների մասին։
Երբեմն ես վատ եմ դրանում: Պատահում է, որ ես արթնանում եմ և չեմ կարողանում վեր կենալ անկողնուց։ Ինձ առաջին հերթին օգնում է վերցնել հեռախոսը և զանգահարել ինչ-որ մեկին,
«Երբեմն արթնանում եմ և այնքան վատ եմ զգում, որ չեմ կարողանում վեր կենալ անկողնուց։ Ի՞նչ է ինձ օգնում՝ վերցնել հեռախոսն ու ինչ որ մեկին զանգել», գրել է երգչուհին։
Երգչուհին հավելել է, որ փորձում է ներդաշնակ լինել իր զգացմունքների հետ՝ փորձելով ինքն իրեն ավելի լավ հասկանալ։ Բացի այդ, Գոմեսը գրել է, որ ֆիզիկական ակտիվությունից հետո միշտ իրեն ավելի լավ է զգում:
«Նաև խորհուրդ եմ տալիս մարզվել։ Ես ատում եմ մարզումները: Դա ամենևին էլ զվարճալի չէ: Բայց ես բռնցքամարտով եմ զբաղվում, և դա ինձ օգնում է ազատվել բացասական էներգիայից», հավելել է երգչուհին։
Երգչուհու խոսքով WonderMind-ը կլինի այն հարթակը, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ կկարողանան ստանալ անհրաժեշտ աջակցությունը: