5 հայտնի, ում մահվան պատճառը ՁԻԱՀ-ն էր

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի համաշխարհային օրն է՝ բարձրացնելու հիվանդության մասին իրազեկումը։ 

Հիվանդությունը թքած ունի սեռի, տարիքի, ֆինանսական կարողությունների վրա․ բազմաթիվ հայտնիների մահվան պատճառը հենց ՁԻԱՀ-ն է եղել։ 

Այսօր վերհիշել ենք հայտնիներին, ովքեր կյանքից հեռացել են ՁԻԱՀ-ի պատճառով։

ՖՐԵԴԻ ՄԵՐԿՈՒՐԻ

Queen – ֆրոնթմեն, լեգենդար “Bohemian Rhapsody” ու “We Are the Champions” հիթերի հեղինակ  Ֆրեդի Մերկուրին միայն մահվանից մի օր առաջ՝ նոյեմբերի 23 – ին հանրայնացրեց ախտորոշումը՝ ՁԻԱՀ։

Երաժշտի խոսքերվ նա բարձրաձայնեց իր ախտորոշումը՝ հնարավոր կանխարգելման նպատակով կամ օգնելու նրանց, ովքեր պայքարում էին հիվանդության դեմ։

ԱՐԹՈՒՐ ԷՇ

Աշխարհի առաջին սեւամորթ թենիսիստի կյանքը նույնպես ողբերգական ավարտ ունեցավ. 1983 թվականին մարզիկը սրտի շտապ վիրահատության կարիք ուներ։ Արյան փոխներարկման ժամանակ՝ բժիշկների թույլ տված սխալի պատճառով, Արթուրը ՄԻԱՎ վարակակիր է դառնում։ Բայց թենիսիստը ախտորոշման մասին իմացավ միայն 5 տարի անց՝ մեկ այլ վիրահատությունից առաջ։

Կյանքի վերջին տարիները թենիսիստը նվիրեց ՄԻԱՎ-ի դեմ պայքարին և այլ հիվանդներին օգնելուն՝ ստեղծելով բարեգործական հիմնադրամ։ Արթուրը կյանքից հեռացավ 1993 թվականին՝ 49 տարեկանում, թոքաբորբից, որը օրգանիզմը չկարողացավ հաղթահարել ՁԻԱՀ-ի պատճառով։

ՕՖՐԱ ՀԱԶԱ

Իսրայելցի հայտնի երգչուհի և դերասանուհի Օֆրա Հազան ՁԻԱՀ -ով վարակվել էր ամուսնուց՝ գործարար Դորոն Աշքենազիից։ 2000 թվականի սկզբին երգչուհին ծանր վիճակում հոսպիտալացվեց ու հեռացավ կյանքից  երկու շաբաթ անց։

42-ամյա երգչուհու մահվան պատճառը ՁԻԱՀ-ի ֆոնին բարդացած թոքաբորբն էր։

Ամենասիրուն կատարումներից մեկը, որ հաստատ լսել եք, առաջարկում ենք լսել հիմա։

ՋԻԱ ՔԱՐԱՆՋԻՆ

Ջիան համարվում է առաջին մոդելը, ով արժանացել է սուպերմոդելի կոչմանը։ Նա հայտնվել է հեղինակավոր Vogue, Cosmopolitan ու բազմաթիվ այլ ամսագրերի շապիկներին և նկարահանվել այնպիսի նորաձևության տների գովազդային արշավներում, ինչպիսիք են Armani-ն, Christian Dior-ը, Versace-ն և Yves Saint Laurent-ը: 

Հերոինից կախվածություն ձեռք բերելուց հետո Քարանջիի մոդելային կարիերան արագորեն անկում ապրեց: Նա մահացավ 26 տարեկանում՝ ՁԻԱՀ-ի հետ կապված բարդություններից։ Ենթադրվում է, որ նա վարակվել էր ասեղից՝ այսպիսով դառնալով առաջին հայտնի կանանցից մեկը, ով մահացել է այս հիվանդությունից։

ԱՅԶԵԿ ԱԶԻՄՈՎ

Հայտնի ամերիկացի գրող Այզեկ Ասիմովը վարակվեց 1983 թվականին՝ սրտի վիրահատության ժամանակ, արյան փոխներարկման միջոցով: Միայն 6 տարի անց գիտաֆանտաստագիրն իմացավ, որ հիվանդ է ՄԻԱՎ-ով։ 

Իսկ հանրությունն իմացավ այս մասին նրա մահից միայն 10 տարի անց, երբ Ազիմովի կինը հրապարակավ հայտարարեց, որ ամուսինը մահացել է սրտի և երիկամների անբավարարությունից՝ ՁԻԱՀ-ի ֆոնին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »