Լիոնել Մեսսին 7- րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը», բայց համացանցում նրա հաղթանակը վրդովմունք է առաջացրել։
Փարիզում տեղի է ունեցել «Ոսկե գնդակի» գլխավոր ֆուտբոլային մրցանակի հանձնման արարողությունը, որը ներկայացնում է France Football ամսագիրը։ 7-րդ անգամ գլխավոր մրցանակին արժանացավ Լիոնել Մեսսին։ Ի դեպ, մրցանակը նրան հանձնեց նախկին թիմակից Լուիս Սուարեսը։
Արարողությանը ներկա էին նաև Մեսսիի սիրելին՝ Անտոնելան և նրանց երեք որդիները՝ Տիագոն, Մատեոն և Չիրոն:
Համացանցում այնուհանդերձ քննադատել են այս որոշումը։ Օգտատերերը, հիմնականում, կարծում են, որ մրցանակին պետք է արժանանար Լևանդովսկին։
Մեսին արժանի՞ էր
Առաջարկում ենք լսել Լեո Մեսսիի սիրելի երգերը։