Արդեն մի քանի օր է համացանցում ակտիվորեն քննարկվում է 39-ամյա Դիմա Բիլանի ելույթը Ղազախստանում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ ,որտեղ երգիչը ելույթ էր ունենում որպես հրավիրյալ աստղ։
Բիլանը բեմ է բարձրացել ոչ սփափ վիճակում՝ չկարողանալով նույնիսկ կանգնել բեմի վրա ու կատարել երգը։ Հարսանիքի հյուրերը համացանցում են տարածել համապատասխան վիդեոները։
Ավելի ուշ երգիչը ներողություն է խնդրել՝ իր պահվածքը բացատրելով աշխատանքի ահռելի մեծ ծավալով, ասել է, որ շատ հոգնած է եղել: Հետեւորդներին դիմելու ընթացքում Բիլանը նույնիսկ չի կարողացել զսպել արցունքները։
«Երբեմն մարդը հարբում է, Ձեզ հետ նման բան չի՞ եղել։ Ես երբեք չեմ հավատա, եթե ասեք՝ ոչ։ Արդեն երեք օր է՝ չեմ քնել, քանի որ ունեմ նկարահանումներ, նկարահանումներ, նկարահանումներ, երգեր, երաժշտություն։ Ես շատ հոգնած եմ, շուտով 40 տարեկան եմ դառնում», ասել է Բիլանը։