Ջիմի Հենդրիքս․«Իմ պոեզիայի բանալին՝ երևակայությունն է» 

Esquire հեղինակավոր ամսագիրն ունի «Կյանքի կանոններ» խորագիրը, որի շրջանակներում ներկայացնում է հայտնի մարդկանց մեջբերումները, մտքերը՝ որպես կյանքի կանոն։ IMSTORIES – ը պարբերաբար անդրադառնում է նախագծին, ներկայացնելով հայտնիները մտքերը՝ հայերենով։

Այս անգամ ներկայացնում ենք Ջիմի Հենդրիքսի «Կյանքի կանոնները»։

Լուսանկարը՝ Grammy.com

Դպրոցական տարիներին իսկապես երջանիկ էի. ես բանաստեղծություններ էի գրում ծաղիկների, բնության, լայն շորերով մարդկանց մասին։

Մի օր հայրիկիս ընկերը «ծխել էր» ու 5 դոլարով ինձ կիթառ վաճառեց: Ես վերադասավորեցի լարերը՝ համապատասխանեցնելով ինձ, դե ես ձախլիկ եմ։ Բայց գաղափար չունեի, թե ինչպես լարել: Հետո գնացի մոտակա երաժշտական ​​խանութը և սկսեցի մատներս անցկացնել այնտեղ վաճառվող կիթառների վրայով և լսել: Այդպես էլ հասկացա, թե ինչպես է պետք լարել։

Ժամանակին ես կորցրեցի հետաքրքրությունը կիթառի նկատմամբ, բայց Չակ Բերին վերակենդանացրեց իմ հետաքրքրությունը։

Լուսանկարը՝ Guitarworld.com

Վաղ տարիքում եմ դուրս մնացել դպրոցից, դա իրոք ինձ համար չէր: Դե պետք է աշխատեի։ Հայրս շինարարական գրասենյակ ուներ, ես էլ իր համար էժան աշխատուժ էի: Առավոտից երեկո քար ու ցեմենտ էի քարշ տալիս, իսկ հայրս փողն իրենով էր անում։ Վերջում դաժան վիճաբանություն ունեցանք, հայրս դեմքիս խփեց, այդ ամեն ինչից հետո փախա։

Մոտ 100 երգ եմ գրել, բոլորը մնացել են Նյու Յորքի հյուրանոցներում, որտեղից ինձ դուրս են շպրտել։ Երբ վերադառնամ Նյու Յորք՝ կշրջեմ այդ հյուրանոցներով և երգերս կհավաքեմ։ Ինձ դուրս են վռնդել չվճարելու համար՝ չեմ ամաչում անկեղծ ասել։

Լուսանկարը՝ visitclarksvilletn

Ուրախ երգեր չեմ կարողանում գրել։ “Foxy Lady” -ն միակն է: Ես այնքան էլ ուրախ չեմ լինում, երբ երգեր եմ գրում։

Այնքան ժամանակ եմ հաշվի նստել մարդկանց կարծիքի հետ, թե ինչ հագնեմ, որ հիմա պարզապես հագնում եմ այն ​​ամենը, ինչ ինձ ուրախացնում է։

Մոտ  5 տարի թափառել եմ, ուր ասես քնել եմ ու սնունդ գողացել։ Երբեմն ընկերներիս հետ ոստիկան էինք ծեծում, երբեմն էլ բանտ ընկնում, բայց էնտեղ էնքան լավ էին կերակրում, որ այնքան էլ վատ չէր։

Իմ պոեզիայի բանալին՝ երևակայությունն է: 

Համերգներից առաջ նյարդայնանում եմ և սիրում եմ մենակ լինել։

Ինձ այնքան ջանասիրաբար են կրկնօրինակում, որ նույնիսկ սխալներս եմ  լսում։

Ես թքած ունեմ փողի վրա. քանի դեռ ուտելու բան ունեմ՝ գոհ եմ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version