Քանյե Ուեսթ․ «Ես անպատշաճ բաներ եմ արել»

Քանյե Ուեսթը կարծես չի դադարում պայքարել ամուսնությունը փրկելու ուղղությամբ, մասնավորապես այն բանից հետո, երբ նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպը կարծես հաստատվեց։

Միևնույն ժամանակ, ռեփերն իր հերթին նոր սիրավեպի մասին լուրեր էր հրահրել՝ մի քանի շաբաթ առաջ ռեփերը Քանյեին լուսանկարել էին 22-ամյա մոդելի հետ։

Այս անգամ ռեփերը յրապարակայնորեն հայտարարել է, որ ցանկանում է փրկել իր ամուսնությունը Քիմ Քարդաշյանի հետ՝ «Ես անպատշաճ բաներ եմ արել».

Կարծես Քանյեն մտադիր է ամեն ինչ անել ընտանիքը փրկելու և կնոջը վերադարձնելու համար։ Այս մասին ռեփերը հայտարարել է երեկ՝ Լոս Անջելեսում Գոհաբանության օրվա առիթով ամենամյա բարեգործական միջոցառմանը։


Ռեփերը խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել ամուսնության ընթացքում, իսկ հիմա նա վստահ է, որ Աստված ցանկանում է, որ նա վերամիավորվի իր կնոջ հետ։

«Ես սխալներ եմ թույլ տվել: Հրապարակավ այնպիսի բաներ եմ ինձ թույլ տվել, որոնք անընդունելի էին ինձ համար, որպես ամուսին: Բայց հենց հիմա ես այստեղ եմ, որպեսզի փոխեմ պատմությունը», նշել է Քանյեն՝ ինքն իրեն սեփական տանը քահանա անվանելով։

«Եթե ​​թշնամին կարողանա բաժանել ՔիմՅեին, միլիոնավոր ընտանիքներ կլինեն, ովքեր կհավատան, որ դա նորմալ է։ Բայց երբ Աստված վերամիավորի ՔիմՅեին, դա մեզ ազդեծություն կունենա միլիոնավոր ընտանիքների վրա: Նրանք կտեսնեն, որ կարող են անցնել բոլոր այն դժվարությունների միջով, որոնք սատանայ կողմից էին ուղարկված», ավելացրել է ռեփերը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »