Ամենաոճային կանանցից մեկը, մոդել ու Ջասթին Բիբերի կինը՝ Հեյլի Բիբերն այսօր դառնում է 25 տարեկան։ Այս առիթով հետաքրքիր փաստեր ենք գտել մոդելի մասին, բացի այդ, առաջարկում ենք լսել նրա սիրելի երգերի փլեյլիսթը։
⚫Հեյլիի երակներով մի քանի արյուն է հոսում․ անգլիական, իրլանդական, շոտլանդական, ֆրանսիական ու գերմանական արյուն՝ հայրական կողմից, բրազիլական ու իտալական արյուն՝ մայրական։
⚫Հեյլին բրոդվեյան մյուզիքլերի մեծ սիրահար է։
⚫Ջասթին Բիբերի հետ ապագա մոդելն առաջին անգամ հանդիպել ու ծանոթացել է 13 տարեկանում։
⚫Հեյլին խստորեն հետեւում է սննդակարգին՝ լիքը բանջարեղեն ու քիչ կաթնամթերք։
⚫Մոդելը զբաղվում է բոքսով՝ համեմատելով այս սպորտաձեւը պարի հետ։
Ստորեւ կարող եք տեսնել, թե ինչ երաժշտություն է սիրում Հեյլին ու վայելել նրա փլեյլիսթը։