Ինչպիսի՞ն է Ադելի նոր՝ “30” ալբոմը

Նոյեմբերի 19-ին Ադելը թողարկեց իր չորրորդ՝ “30” կոչվող ալբոմը։ Երաժշտական աշխարհն այս ռելիզին շատ էր սպասում՝ ոչ ավել, ոչ պակաս5 տարի։ Երկար դադարից հետո վերադառնալով Ադելը միանգամից գրավեց առաջատար չարթերը՝ նախ “Easy on Me” սինգլով։

Երգչուհու ամուսնալուծությունը, որն Ադելը բավականին ծանր է տարել ու հոգեբանական բազմաթիվ խնդիրներ է ունեցել,  ոգեշնչել է ստեղծել նոր աշխատանք, որն արդեն հասցրել է վաճառքի ռեկորդներ սահմանել։ 

Դեռ թողարկումից առաջ ալբոմը գերազանցեց Apple Music-ի նախնական պատվերների ռեկորդը։ Ալբոմի առաջին և առայժմ միակ սինգլը՝ “Easy On Me” – ն, գլխավորեց 23 երկրների չարթերը, իսկ արևմտյան քննադատները շտապեցին այն լավագույնն անվանել երգչուհու դիսկոգրաֆիայում։ 

Ինչպես Ադելի բոլոր ալբոմները, այնպես էլ նոր աշխատանքը, անվանվել է ոչ թե նրա տարիքի առթիվ, այլ այն ժամանակահատվածի, որին նվիրված են երգերը։ Հենց 30 -ում երգչուհին բաժանվեց ամուսնուց՝ Սայմոն Կոնեցկիից, ում հետ համատեղ 7 տարիների ընթացքում զույգը որդի ունեցավ։

Ալբոմում տեղ գտած երգերը բալլադներ են, որտեղ երգչուհին անկեղծանում է, բացում հոգին ու պատմում զգացմունքների մասին։ Այս ալբոմը լսելով՝ վստահ կարելի եզրակացնել, որ սկսում ես մոտիկից ճանաչել երգչուհուն, հասկանալ, թե ինչ էր նա զգում այս ողջ ընթացքում ու ինչ դժվարությունների միջով էր անցնում։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version